Նոր հետազոտության համաձայն՝ այն մարդիկ, ովքեր ուժեղ վիշտ են ապրում սիրելի մարդու կորստի պատճառով, գրեթե երկու անգամ ավելի հաճախ են մահանում՝ կորստից հետո տասը տարվա ընթացքում:

Frontiers in Public Health ամսագրում հրապարակված արդյունքների համաձայն՝ այն մարդիկ, ում տխրությունը շատ ուժեղ է եղել կորստից հետո առաջին տարիներին, մահանալու հավանականությունը 10 տարվա ընթացքում աճել է 88%-ով։

Արդյունքները ցույց են տալիս, որ նման մարդիկ շատ ավելի հաճախ եբ հոգեբանական օգնության կարիք ունենում։ Նրանք մոտ երեք անգամ ավելի հաճախ են մասնակցում հոգեբանի հետ զրույցային թերապիաների, ավելի քան հինգ անգամ հաճախ են օգտագործում են հակադեպրեսանտ և ավելի քան երկու անգամ ավելի հաճախ են ընդունում նյարդերն ու նոպաները կարգավորող դեղեր։

Նոր հետազոտության համար գիտնականները հարցում են անցկացրել Դանիայում, որին մասնակցել է ավելի քան 1700 տղամարդ և կին, ովքեր ծանր կորուստ են ունեցել: Նրանց միջին տարիքը կազմել է 62 տարի: Նրանցից 66%-ը կորցրել է իր զուգընկերոջը, 27%-ը՝ ծնողին, իսկ 7%-ը՝ մեկ այլ սիրելի մարդու։ Հետազոտության մասնակիցներին տրվել է հարցաթերթիկ, որով գնահատվել է կորստցից հետո առաջին երեք ամիսների ընթացքում նրանց վշտի մակարդակը։

Ինչպես ցույց են տալիս արդյունքները՝ մասնակիցների մոտ 6%-ն ունեցել է վշտի բարձր մակարդակ, որը ժամանակի ընթացքում չի փոխվել, իսկ 38%-ի մոտ այն կայուն ցածր է եղել։ Մասնակիցների ևս 47%-ն ի սկզբանե ունեցել է ուժեղ կամ չափավոր վիշտ, որը ժամանակի ընթացքում թուլացել է։

10 տարվա աշխատանքի արդյունքում՝ հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ունեցել են ծանր և չթուլացող վիշտ, ավելի հաճախ են վաղաժամ մահացել և ավելի շատ են հոգեբուժական օգնության կարիք ունեցել։