Ճապոնացի հետազոտողների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տալիս B խմբի վիտամինների նշանակալի կանխարգելիչ ազդեցությունը դեմենցիայի տարբեր տեսակների դեմ: ամենաուժեղ արդյունքները ցույց է տվել ռիբոֆլավինը (լակտոֆլավին, B2վիտամին). դրա կանոնավոր օգտագործումը գրեթե կրկնապատիկ կրճատել է ճանաչողական խանգարումների առաջացման ռիսկը: Այդ հետազոտության արդյունքները հրապարակվել են eatingwell.com կայքում:

Հետազոտությանը մասնակցել են միջին և տարեց 4000 մասնակիցներ, և նրանց առողջությունն ու կենսակերպը վերահսկվել են 15 տարվա ընթացքում: Ժամանակի ընթացքում սննդակարգի սովորությունների վերլուծությունը հատկապես բովանդակությամբ հագեցված է եղել: Պարզվել է հստակ օրինաչափություն. B2, B6 վիտամինների և ֆոլաթթվի առավելագույն չափաքանակները սննդակարգում դեմենցիայի զարգացման վտանգը գրեթե կրճատել են 49%-ով:

Մասնագետներն ընդգծում են, որ դա բուժում չէ, այլ կանխարգելիչ միջոց, որը հիմնականում կենտրոնանում է հավասարակշռված սննդակարգի անհրաժեշտության վրա:

Ռիբոֆլավինի բնական աղբյուրներից են կաթնամթերքը, ձվերը և տավարի միսը: B6 վիտամինն առատ է բանանում և ծովամթերքում, մինչդեռ ֆոլաթթուն հանդիպում է տերևավոր կանաչեղենում և լոբազգիներում: Հետտազոտության հեղինակները խորհուրդ են տալիս պարբերաբար ներառել նշված սննդամթերքները սննդակարգում՝ տարիքային ճանաչողական անկման դեմ բնական պաշտպանություն ստեղծելու համար։