Եվրոպայում հետազոտողները պարզել են, որ ծայրահեղ շոգի ալիքների ժամանակ ավելանում է օբստրուկտիվ քնի ապնոէով տառապող մարդկանց թիվը։
Գիտնականների վերլուծության արդյունքները հրապարակվել են European Respiratory Journal-ում։
Գիտնականները վերլուծել են հոսպիտալացումների և բժիշկներին դիմելու վիճակագրությունը և պարզել, որ օդի ջերմաստիճանի բարձրացումը և հատուկ եղանակային պայմանները, որոնք ուղեկցում են ամառային շոգին, կարող են ուժեղացնել ապնոէի դրսևորումները կամ հանգեցնել այս վիճակի նոր հայտնաբերման։
Դրանցից մեկը համարվում է այն, որ շոգի ժամանակ օրգանիզմը ենթարկվում է լրացուցիչ սթրեսի. խանգարվում է ջերմակարգավորումը, մեծանում է շնչառական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը, վատանում է քնի որակը։ Այս ամենը կարող է գիշերային շնչառական խանգարումները, որոնք բնորոշ են ապնոէին, ավելի արտահայտված դարձնել։ Ընդ որում, մարդիկ կարող են ավելի քիչ շնչել, ավելի հաճախ են առաջանում շնչառական դադարներ և դա հանգեցնում է արյան մեջ թթվածնի մակարդակի իջեցմանը, ինչը ապնոէի դեպքում ռիսկի հիմնական գործոններից է։
Նաև նշվել է, որ շոգը հաճախ ուղեկցվում է քնի որակի վատթարացմամբ. պատուհանները փակ են, օդորակիչները կարող են վատ աշխատել, մարդիկ ավելի վատ են քնում, ինչն ինքնին սրում է շնչուղիների վիճակը։ Արդեն առկա ապնոէի դեպքում նման պայմանները կարող են հիվանդությունները «դուրս բերել» մակերես. ավելի նկատելի կդառնան խռմփոցը, շնչառության ընդհատումները, ցերեկային քնկոտությունը։
Հեղինակները շեշտում են, որ անհրաժեշտ է բժիշկների բարձր պատրաստվածություն. ջերմային ալիքների ժամանակ պետք է ավելի ակտիվ հետազոտել ապնոէի կասկածանքով պացիենտներին, հատկապես նրանց, ովքեր արդեն ունեն ռիսկի գործոններ՝ ավելորդ քաշ, բարձր արյան ճնշում, քնի շնչառության խանգարումներ անամնեզում։ Առաջարկվում է նաև ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները. հետևել ննջասենյակներում ջերմաստիճանին և խոնավությանը, ապահովել համարժեք օդափոխություն, նվազեցնել ծանրաբեռնվածությունը օրգանիզմի վրա գիշերային ժամերին և անհրաժեշտության դեպքում, անցկացնել ապնոէի հետազոտություն։
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կլիմայի փոփոխությունը և հատկապես ամառային ծայրահեղ ջերմաստիճանները, կարող են կարևոր գործոն դառնալ, որն ազդում է քնի առողջության վրա և մեծացնում ապնոէի ռիսկը կամ դրսևորումը։ Ուստի բժիշկներն ու պացիենտները պետք է տեղեկացված լինեն, որ ամառային շոգին քնի վիճակը կարող է վատթարանալ հենց շնչառական խանգարումների ուժեղացման հաշվին։






