Սթրեսի մակարդակի բարձրացումը, իմունիտետի անկումը, մաշկի վիճակի վատթարացումը կարող են ցածր կալորիականությամբ դիետաների հետևանքներ լինել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է սննդաբան Միլա Մասլեննիկովան։
«Նորմայից 20%-ով ավել կամ բազային մակարդակից ցածր կալորիաների իջեցումը կբարձրացնի սթրեսի մակարդակը, անհանգստությունը, կխախտի սննդանյութերի մուտքի հավասարակշռությունը, ինչը կհանգեցնի անհրաժեշտ վիտամինների և միկրոտարրերի դեֆիցիտային վիճակների։ Դա կհանգեցնի իմունիտետի, ճանաչողական ունակությունների և էներգիայի մակարդակի անկմանը, ինչպես նաև կանդրադառնա մաշկի վիճակի վրա»,- ասել է փորձագետը։
Սննդաբանը խորհուրդ է տվել նախքան նիհարելը, հաշվարկել բազային նյութափոխանակության համար անհրաժեշտ կալորիաների քանակը՝ ըստ Միֆլին-Սան Ժեորի բանաձևի։
«Ձեր բազային նյութափոխանակությունը (հիմնական փոխանակությունը) այն կալորիաներն են, որոնք այրվում են, երբ դուք հանգիստ վիճակում եք և էներգիան ծախսվում է շնչառության, մարսողության, արյան շրջանառության գործընթացներն ապահովելու, մարմնի ջերմաստիճանը պահպանելու, ուղեղի աշխատանքի և այլնի վրա։ Ձեր կալորիաների նորման համապատասխանում է քաշի պահպանմանը՝ առկա ֆիզիկական ակտիվությամբ (դուք ո՛չ նիհարում եք, ո՛չ էլ քաշ եք հավաքում)»,- ասել է մասնագետը։
Սննդաբանը նշել է, որ անվտանգ նիհարելու համար խորհուրդ է տրվում կալորիաները նորմայից նվազեցնել 4-20%-ով։
«Եթե ձեր նպատակը քաշի նվազեցումն է, ապա անվտանգ նիհարելու համար խորհուրդ է տրվում կալորիաները նվազեցնել նորմայից 4-20%-ով»,- ասել է Մասլեննիկովան։






