Ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of Health Psychology հանդեսում, պարզել է, որ դեռահասության շրջանում հայրերի և ընկերների հետ կոնֆլիկտները կապված են 30 տարեկանում կենսաբանական ծերացման արագացման հետ: Վիրջինիայի համալսարանի հետազոտողները 17 տարի շարունակ հետևել են 123 երիտասարդի՝ 13 տարեկանից մինչև չափահասություն:

Հատկապես ուժեղ կապ է ի հայտ եկել ուշ պատանեկության շրջանում հայրերի հետ մշտական ​​վեճերի և թյուրըմբռնումների և քսան տարեկանում ընկերների նկատմամբ թշնամական վարքագծի միջև: Պարզվել է, որ վարքագծի այս ձևերը կանխատեսել են տարբեր մարկերների վատթարացում՝ խոլեստերինից և արյան մեջ շաքարի մակարդակից մինչև բորբոքում և զարկերակային ճնշում:

Կապը միանման է գործել և՛ տղաների, և՛ աղջիկների համար, նշում են հեղինակներ:

Հետազոտողները զգուշացնում են. եթե դեռահասը մշտապես թշնամանք կամ լարված հարաբերություններ է ունենում սիրելիների հետ, դա պետք է դիտարկել ոչ միայն որպես սոցիալական խնդիր, այլև որպես կարևոր առողջապահական նախազգուշացման նշան, քանի որ այդ հարաբերությունները տարիներ անց կարող են ազդել օրգանիզմի առողջության վրա: