Սարատովի պետական ​​համալսարանի գիտնականներն սննդային ներկանյութերի օգնությամբ ուղեղի անոթային ցանցերի վիզուալիզացիայի կրկնապատկման եղանակ են առաջարկել։ Այդ տեխնոլոգիան կարող է օգնել հետևել կաթվածից հետո վերականգնմանը և վերահսկել այլ նյարդաբանական հիվանդությունների դինամիկան։ Արդյունքները ներկայացված են Journal of Innovative Optical Health Sciences բժշկագիտական հանդեսում։

Ուղեղի արյան հոսքի վիզուալիզացիայի առկա եղանակները (մագնիսառեոնանսային շերտագրում, համակարգչային շերտագրում, ուլտրաձայնային հետազոտություն) ապահովում են օգտակար ախտորոշիչ տվյալներ, բայց միշտ չէ, որ հարմար են միկրոանոթների երկարատև դինամիկ մոնիթորինգի համար, պատմել են Ն.Գ. Չերնիշևսկու անվան Սարատովի ազգային հետազոտական ​​պետական ​​համալսարանի գիտնականները։

Ներկայում, ուղեղի անոթները լավ որակով վիզուալիզացնելու համար հաճախ անհրաժեշտ է լինում նոսրացնել ոսկորը կամ գանգի վրա անցք անել, քանի որ ոսկրանյութը ուժեղ ցրում է լազերային լույսը և մշուշոտում պատկերը, գրում է РИА Новости-ն։ Լազերային լույսն օգտագործվում է ուղեղի արյան հոսքի մոնիթորինգի տարածված եղանակներից մեկում՝ լազերային բծավոր կոնտրաստային պատկերման մեջ, պարաբանել է Սարատովի պետական ​​համալսարանի կենսաբժշկական ֆոտոակուստիկայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Յուրի Սուրկովը։ Գիտնականը հավելել է, որ ոսկրերի մեջ ցրվելը հանգեցնում է ուղեղի անոթային և պերֆուզիոն քարտեզների աղավաղման։

Սամարայի պետական ​​համալսարանի հետազոտողները, Սեչենովի համալսարանի, Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի, Էլեկտրոնային տեխնոլոգիաների ազգային հետազոտական ​​համալսարանի և Ասթոնի համալսարանի (Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա) գործընկերների հետ միասին, առաջարկել են եղանակ՝ ամբողջ գանգի միջով ուղեղային արյան հոսքի մոնիթորինգի միջոցով ստացված անոթային քարտեզների հակադրությունը մոտավորապես 100 տոկոսով բարձրացնելու համար։ Անոթները դարձել են ավելի հստակ տեսանելի, և անոթային ցանցի մի մասը, որը նախկինում կորել էր ոսկորի ֆոնի վրա, դարձել է տեսանելի և տարբերակելի։

«Պատկերացրեք՝ նայում եք բնապատկերին սառցե ապակու միջով. դրա հետևում մանրամասները լողացրիվ են, իսկ պատկերը թվում է պղտոր»։ Նույնը տեղի է ունենում, երբ մենք փորձում ենք պատկերացնել ուղեղի արյան հոսքը գանգի միջով՝ օգտագործելով ցանկացած օպտիկական եղանակ։ Մենք այդ խնդիրը լուծելու երկու լրացուցիչ մոտեցում ենք առաջարկում։ Առաջինը հղկված ապակին, կամ, մեր դեպքում, գանգը, ժամանակավորապես ավելի թափանցիկ դարձնելն է։ Երկրորդը՝ օպտիմիզացված տվյալների մշակման ալգորիթմների օգտագործումն է՝ շարժվող արյան ազդանշանը ոսկրերի և այլ անշարժ կառուցվածքների ներդրումից առանձնացնելու համար, ըստ էության «հանելով» գանգի ազդեցությունը պատկերից»,- պարաբանում է Սուրկովը։

Գանգի ոսկորների թափանցիկությունը բարձրացնելու համար գիտնականներն առաջարկել են օգտագործել դեղին սննդային տարտրազին ներկանյութ՝ հաստատված հավելանյութ (E102), որն օգտագործվում է ըմպելիքներում, պյուրեներում, յոգուրտներում և պահածոյացված մրգերում։ Լույսի ազդանշանի «թվային» հանումը իրականացվում է վիճակագրական եղանակների միջոցով, որոնք տարբերակում են «օգտակար» և «խանգարող» ազդանշանները։

Երբ այս երկու մոտեցումները միաժամանակ օգտագործվում են, վիզուալիզացիայի որակը բարելավվում է, և անոթները դառնում են շատ ավելի հստակ տեսանելի։ Որքան լավ է ուղեղային արյան հոսքի տեսանելիությունը, այնքան ավելի ճշգրիտ կարող ենք գնահատել՝ արդյո՞ք հետինսուլտային վիճակների կամ նյարդաբանական ախտանիշների բուժումները օգնում են, և որքան արագ են վերականգնվում արյան անոթները և որ հատվածներն են ամենաշատը տուժում, հավելում է Սուրկովը։

«Ապագայում այս մոտեցումը կարող է օգնել բժիշկներին նաև ուղեղի վիրահատության ժամանակ՝ նրանց հնարավորություն տալով գնահատել արյան հոսքի հիմնական հեմոդինամիկ պարամետրերը գրեթե իրական ժամանակում պրոցեդուրայի ընթացքում։ Դա միաժամանակ նպաստում է տարտրազինի մատչելիությունը. եղանակը կարող է համեմատաբար հեշտությամբ կրկնօրինակվել այլ երկրների լաբորատորիաներում և կլինիկաներում, որտեղ հասանելի են նմանատիպ օպտիկական սարքավորումներ», - ընդգծում է հետազոտողը։