Մատչա կանաչ թեյի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել դեղնախտի եւ լյարդի աշխատանքի անբավարարության, գրել է Life-ը։

Նշվել է, որ հանրահայտ ըմպելիքի ավելորդ օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի մեծ ծանրաբեռնվածության եւ թույների կուտակման, որոնք կարող են առաջացնել դեղնախտ, մանավանդ եթե թեյի լուծվող փոշին վատորակ է։

Բացի այդ, ըմպելիքում մեծ քանակությամբ կատեխիններ են պարունակվում, որոնք կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, ինչպես նաեւ տանիններ եւ պոլիֆենոլներ, որոնք իջեցնում են երկաթի յուրացման մակարդակը 60-90 տոկոսով եւ կարող են առաջ բերել սակավարյունություն մատչայի չափից շատ օգտագործման դեպքում։

«Մատչայի 22-ամյա մոսկվացի երկրպագուհին ամեն օր մոտ հինգ բաժակ թեյ է խմել երկար ժամանակ։ Ինչ-որ պահի աղջկա մաշկն սկսել է ակներեւաբար դեղնել։ Նա վախեցել է եւ գնացել զննման»,- նշվել է հրապարակման մեջ։