Մի քանի շերտ հագուստով, տաք գլխարկով, ձեռնոցով ու շարֆով անգամ մենք այնուամենայնիվ ամենացուրտ և քամոտ օրը կարող ենք մրսել։ Իսկ ո՞րն է խնդիրը. մի՞թե բավականաչափ տաք հագնված չենք, թե՞ այդ ակամա մկանային կծկումները կարող են ավելի լուրջ բանի նշան լինել։ Փորձագետները պատասխանել են այդ հարցերին գիտական տեսանկյունից, գրում է Popular Science-ը։

Ըստ Ֆինիքսի ընտանեկան բժիշկ, բժշկուհի Նատաշա Բհույանի՝ դողը մարմնի ջերմություն արտադրելու միջոց է, երբ մենք մրսում ենք։ Դա տեղի է ունենում մկանների կծկումների միջոցով. դողը կարող է զգալիորեն արագացնել նյութափոխանակությունը, ինչը կարող է հանգեցնել ավելի արագ հոգնածության։ Պարզ ասած՝ դա մարմնի ջերմաստիճանը բարձրացնելու կամ պահպանելու իսկապես արդյունավետ միջոց է, բայց հսկայական քանակությամբ էներգիա է պահանջում։

Ինչպես փռշտոցը կամ «փշաքաղվելը», դողը ինքնաբերական երևույթ է։ Ըստ բժշկուհի Ռոմինա Սիֆուենտեսի՝ դողն իրականում օրգանիզմի պաշտպանիչ արձագանքն է, որը նախատեսված է մարմնի հարմարավետ ջերմաստիճանը պահպանելու համար, գրում է Фокус-ը։ Հիպոթալամուսը, ինչպես հայտնի է, զգում է մարմնի ներքին ջերմաստիճանի նույնիսկ աննշան անկումը և դրա համար էլ արագացնում է մկանների ակտիվությունը՝ կայունությունը պահպանելու համար։

Այսպիսով, դողը օրգանզիմի առողջ և լիովին բնական արձագանքն է ցրտին։ Ավելին, դա յուրատեսակ ներկառուցված ջերմակարգավորիչ է, որը նախատեսված է կյանքին սպառնացող հիպոթերմիայից՝ մարմնի արհեստական սառեցումից մեզ պաշտպանելու համար։

Ըստ Սիֆուենտեսի՝ մարդկանց մեծ մասը սկսում է դողալ, երբ մարմնի ջերմաստիճանը իջնում ​​է նորմայից ցածր։ Նշենք, որ նորմալ ջերմաստիճանը կարող է տարբեր լինել՝ կախված մեր օրգանիզմի տեսակից՝ միջինը 36,1-ից մինչև 37,2 աստիճան ըստ Ցելսիուսի։

Փորձագետները նշում են, որ մարմնի նորմալ ջերմաստիճանը կախված է մի շարք գործոններից, դրանց թվում՝ տարիքից, մարմնի ճարպի մակարդակից, առողջական վիճակից և օրգանիզմի՝ ցրտին հարմարվելու ունակությունից։

Մարդկանց մեծ մասը դողում է, երբ մրսում է, բայց դա դողի առաջացման միակ պատճառը չէ։ «Խփիր կամ փախիր» արձագանքը նույնպես կարող է մեզ ստիպել դողացնել։ Անհանգստության կամ երկյուղածության զգացողությունները ևս ի վիճակի են դող առաջացնել։

Սակայն փորձագետները նշում են, որ հիվանդությունը ևս կարող է դող առաջացնել։ Օրինակ՝ տենդի հետ կապված դողը նշանակում է, որ օրգանիզմը փորձում է բարձրացնել իր սահմանված ջերմաստիճանը՝ ըստ էության՝ իր ներքին ջերմակարգավորիչը՝ վարակի դեմ պայքարելու համար: