Ներկայացվել են կլինիկական փորձարկման արդյունքները, որոնք հաստատում են ծանր ռեւմատոիդ արթրիտ ունեցող պացիենտների մոտ նեյրոիմունամոդուլյացիայի համար նախատեսված փոքրիկ իմպլանտի արդյունավետությունն ու անվտանգությունը: Տեխնոլոգիան մշակվել է օրգանիզմի բնածին հակաբորբոքային մեխանիզմներն ակտիվացնելու համար, որոնք խաթարվել են աուտոիմունային հիվանդություններով տառապող մարդկանց մոտ:
SetPoint տեխնոլոգիան նախատեսված է ակտիվ ռեւմատոիդ արթրիտի բարդ ձեւերով տառապող չափահաս պացիենտների բուժման համար, որոնք չեն արձագանքել ներկայիս թիրախային դեղամիջոցներին: BioSpace-ի տվյալներով՝ բուժումը ներառում է թափառող նյարդի հակաբորբոքային ուղիների ակտիվացումը՝ ուղղված բորբոքումը նվազեցնելուն եւ իմունային հավասարակշռությունը վերականգնելուն:
Թափառող նյարդը խթանվում է փոքրիկ իմպլանտի միջոցով, որը ավտոմատ կերպով գործում է օրական մեկ րոպե՝ առաջացնելով հակաբորբոքային արձագանք:
Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ բուժման արձագանքը նկատվում է հիվանդների 50 տոկոսի մոտ վեց ամսվա ընթացքում եւ 52 տոկոսի մոտ՝ օգտագործումից հետո 12 ամսվա ընթացքում: Մեկ տարի անց հիվանդների 75 տոկոսը լրացուցիչ բուժման կարիք չի ունեցել: Իմպլանտը տեղադրվում է պարանոցի վրա կատարված փոքր կտրվածքի միջոցով: Այն լիցքավորվում է շաբաթը մեկ անգամ՝ օգտագործելով հիվանդի պարանոցի վրա տեղադրվող փոքր սարքը: Հեղինակները պլանավորում են նոր մեթոդը հարմարեցնել մի շարք այլ հիվանդությունների բուժման համար:






