Մշտական սեռական շփումը շաբաթը մեկ-երկու անգամ հարաբերակցվում է ավելի կայուն հոգեկան առողջության եւ դեպրեսիայի ցածր մակարդակի հետ։ Այս մասին նշել է Շանդունի համալսարանի պրոֆեսոր Մուտուն Չենը։ Փորձագետի խոսքերը մեջբերել է VOI.id պարբերականը։
Գիտնականը վկայակոչել է այն հետազոտությունը, որն ուսումնասիրել է ավելի քան 15 հազար մարդու սեռական ակտիվությունն ու հոգեհուզական վիճակը։ Ինչպես նշել է փորձագետը, շաբաթը հենց այդ մեկ-երկու սեռական շփումների ժամանակ էլ մասնակիցները ցուցադրել են հոգեկան առողջության լավագույն ցուցանիշները։ Ավելի հազվադեպ կամ, հակառակը, չափից ավելի հաճախ սեքսուալ ակտիվության դեպքում կապը հոգեկան բարեկեցության հետ ավելի պակաս արտահայտված է եղել։
Չենի խոսքով՝ սեռական ակտիվությունը կարող է բարձրացնել կյանքի ընդհանուր որակը եւ բարեկեցության սուբյեկտիվ զգացողությունը, ինչը ժամանակի ընթացքում արտացոլվում է հոգեվիճակի վրա։ Սակայն այդ էֆեկտի ճշգրիտ կենսաբանական եւ հոգեբանական մեխանիզն առայժմ պարզ չէ։
Հետազոտողն ընդգծել է, որ ստացված արդյունքները ցույց են տալիս վիճակագրական կապ, այլ ոչ թե ուղիղ պատճառահետեւանքային կախվածություն։ Ինչպես է ինտիմ կյանքն ազդում հոգեկան առողջության վրա հարցը կդառնա հետագա հետազոտությունների խնդիրը։






