Սուր շնչառական հիվանդությունների ժամանակ օգտագործած ատամի խոզանակների վրա կուտակված մանրէները կարող են դառնալ մրսածության հիվանդության կրկնվելու պատճառ։ Այս մասին Deia պարբերականին պատմել է իսպանացի բժիշկ Դավիթ Կալեխոն։
Փորձագետը նշել է, որ ատամի խոզանակները «շքեղ հյուրանոցներ» են ախտածինների բազմացման համար մրսածության, լուծի կամ բերանի խոռոչի ցանկացած այլ վարակի ժամանակ։ Մանրէները բերանից ատամնափառի հետ միասին «նստում» են խոզանակին ատամները մաքրելու ժամանակ։ Որքան երկար է օգտագործվում խոզանակը, այնքան ավելի շատ մանրէներ են հայտնվում դրա վրա։ Բացի այդ, խոնավ միջավայրը լոգարանում լրացուցիչ արագացնում է միկրոօրգանիզմների բազմացումը։
«Եթե ապաքինվելուց հետո չփոխեք ատամի խոզանակը, հիվանդությունը կարող է կրկնվել։ Վարակից հետո նույն ատամի խոզանակն օգտագործել շարունակելը նման է ցնցուղ ընդունելուն, ապա կեղտոտ ներքնազգեստ հագնելուն»,- զգուշացրել է բժիշկը։
Կալեխոն նաեւ նշել է, որ վարակված մարդու ատամի խոզանակը ընտանիքի մյուս անդամների ատամի խոզանակների հետ նույն բաժակում պահելը մեծացնում է խաչաձեւ վարակի առաջացման ռիսկը։






