Բրիտանիայում դադարեցրել են  սեռական հասունացման արգելակիչների հետ կապված փորձարկումը առողջապահության ներկայացուցիչների հայտարարություններից հետո այն մասին, որ դրանք կարող են հնարավոր «երկարատեւ կենսաբանական վնաս» պատճառել երեխաներին։ Այս մասին տեղեկացրել է Times թերթը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը եւ Դեղամիջոցների եւ բժշկական նշանակության ապրանքների վերահսկման վարչության (MHRA) նամակին։

Պարբերականի տվյալներով՝ Լոնդոնի թագավորական քոլեջի նախատեսած փորձարկմանը պետք է մասնակցեին մինչեւ 10 տարեկան եւ բարձր 250 կամավորներ։ Երեխաներին դեղամիջոցը պետք է տրվեր երկու տարի, որին կհաջորդեր դիտարկումը մինչեւ վաղ տարիքի չափահաս դառնալը։ Հետազոտողները պլանավորել էին գնահատել մասնակիցների ուղեղի զարգացումը, կյանքի որակը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ մտավոր վիւակը՝ նրանց համեմատ, ովքեր դեղամիջոցը չէին ստացել։ Ինչպես նշել է թերթը, նախագիծը կարող էր դառնալ սեռական հասունացման դեմ պայքարի միջոցների ամենամեծ փորձարկումը։

Մեծ Բրիտանիայի առողջապահության եւ սոցիալական ապահովման նախարարությունը հայտնել է, որ փորձարկման նախապատրաստական ​​աշխատանքները դադարեցվել են։ Հետազոտությունը կշարունակվի միայն այն դեպքում, եթե հասանելի լինեն դրա անվտանգությունն ու անհրաժեշտությունը հաստատող փորձագիտական ​​եւ կլինիկական տվյալներ։

Պարբերականը նաեւ հայտնել է, որ MHRA-ն դիմել է Չառլզ III թագավորին եւ առաջարկել մասնակիցների համար նվազագույն տարիքը սահմանել 14 տարեկանը։ Գերատեսչության նամակում նշվել է, որ մասնակիցների մոտ կա բեղունության կորստի եւ ոսկրային անդառնալի վնասման բարձր ռիսկ։

2024թ․ մարտին Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը հայտարարեց, որ դադարեցնում է սեռական հասունացման արգելափակիչների օգտագործումը երեխաների եւ երիտասարդների մոտ սեռական դիսֆորիայի բուժման համար: Ծառայությունը բացատրեց, որ դեղամիջոցները խանգարում են ֆոլիկուլը խթանող եւ լյուտեինացնող հորմոնների արտազատմանը հիպոֆիզից, դրանով իսկ հետաձգելով սեռական հասունացումը եւ երկրորդային սեռական բնութագրերի զարգացումը։

2024թ․ դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հայտնել է 18 տարեկանից փոքր անձանց սեռական դիսֆորիայի բուժման համար նման դեղամիջոցների վաճառքն ու դեղատոմսերը մշտապես արգելելու մտադրության մասին: