Թթենու պտուղների անտոցիանների էքստրակը կարող է թուլացնել յուղոտ եւ խոլեստերինով հարուստ սնդի վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա։ Այսպիսի եզրահանգման են եկել Բինչժոուի Բժշկական համալսարանի հետազոտողները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են թթենու միացություններն ազդում աղիների միկրոֆլորայի, բորբոքային գործընթացների եւ լյարդում նյութափոխանակության վրա: Հետազոտողները հիմնականում կենտրոնացել են անտոցիանների վրա՝ ֆլավոնոիդների խմբի բնական գունանյութեր, որոնք հատապտուղներին հաղորդում են մուգ գույն եւ հայտնի են իրենց հակաօքսիդանտ հատկություններով:

Փորձը կատարվել է աթերոսկլերոզի բարձր ռիսկ ունեցող մկների վրա, դա հիվանդություն է, որի դեպքում արյան անոթների պատերին առաջանում են խոլեստերինային բշտեր: Կենդանիներին, որոնք սնվում էին բարձր ճարպային սննդակարգով, տվել են թթենու լրացուցիչ անտոցիաններ:

Արդյունքները ցույց են տվել, որ հավելումը նվազեցրել է վատ խոլեստերինի մակարդակը եւ բորբոքային մարկեր ինտերլեյկին-1β-ն օրգանիզմում: Միեւնույն ժամանակ, այն մեծացրել է հակաօքսիդանտ գլուտատիոն պերօքսիդազ ֆերմենտի ակտիվությունը, որն օգնում է պաշտպանել բջիջները վնասումից:

Փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ աղիներին միկրոբիոտայում։ Կենդանիների մոտ նկատվել է ավելի բարենպաստ նյութափոխանակության հետ կապված մանրէների թվի աճ, մինչդեռ նախկինում բորբոքային պրոցեսների հետ կապված միկրոօրգանիզմների համամասնությունը նվազել է։

Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են լյարդում նյութափոխանակության փոփոխություններ։ Անտոցիաններ ընդունելուց հետո նվազել է այն մոլեկուլի մակարդակը, որը բջիջների համար էներգիայի հիմնական աղբյուր հանդիսացող մոլեկուլ է, ինչպես նաեւ նվազել է բորբոքային պրոցեսների հետ կապված որոշակի միացությունների մակարդակը։ Միաժամանակ, բարձրացել է հյուսվածքների վերականգնմանը մասնակցող ամինաթթվի՝ գլուտամինի մակարդակը։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ նյութափոխանակության եւ միկրոբիոտայի կազմի այս փոփոխությունները կարող են նվազեցնել աթերոսկլերոզի զարգացման հետ կապված ռիսկի գործոնները։ Սակայն հետազոտողներն ընդգծել են, որ փորձն անցկացվել է կենդանիների վրա, ուստի դեռ վաղ է արդյունքներն ուղղակիորեն տեղափոխել մարդկանց վրա։