Գենետիկորեն որոշված աերոբային դիմացկունությունը կարող է նվազեցնել տասնյակ հիվանդությունների ռիսկը՝ սիրտ-անոթային խնդիրներից մինչեւ նյութափոխանակության խանգարումներ եւ թուլացած ոսկորներ: Սա ցույց է տվել «Medicine & Science in Sports & Exercise (MSSE)» ամսագրում հրապարակված հետազոտությունը:
Գիտնականները վերլուծել են UK Biobank նախագծի մասնակիցների գենետիկական տվյալները եւ գնահատել, թե ինչպես է բարձր աերոբային դիմացկունության նախատրամադրվածությունը կապված առողջության հետ: Այս տվյալները համեմատվել են ավելի քան 700 հիվանդությունների ռիսկի հետ: Խիստ ստուգումից հետո հետազոտողները բացահայտել են 34 վիճակ, որոնց համար կապը առավել հուսալի է, ինչը թույլ է տվել նրանց եզրակացնել, որ ոչ միայն ցուցանիշներն են համընկնում, այլեւ կա հնարավոր պատճառահետեւանքային կապ:
Պարզվել է, որ ավելի բարձր ֆիզիկական դիմացկունություն ունեցող մարդիկ սիրտ-անոթային հիվանդությունների ավելի քիչ հավանականություն ունեն (այդ թվում՝ ինսուլտի որոշ ձեւերի զարգացման): Նրանք նաեւ ունեն ավելի ցածր արյան ճնշում, անոթների ավելի լավ առողջություն եւ ավելի լավ նյութափոխանակային պարամետրեր: Բացի այդ, այս մարդիկ ավելի ցածր ռիսկ են ունեցել դիաբետի եւ ասթմայի զարգացման համար:
Հետազոտությունը նաեւ այլ դրական ազդեցություններ է հայտնաբերել։ Բարձր աերոբային դիմացկունությունը կապված է եղել C-ռեակտիվ սպիտակուցի (CRP) ցածր մակարդակի հետ, որը բորբոքման մարկեր է, ոսկրային խտության ավելի բարձր մակարդակի, ինչպես նաեւ լյարդի եւ արյան մակարդման ավելի լավ ցուցանիշների հետ։
Այնուամենայնիվ, հետազոտողները նշել են, որ չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը կարող է նաեւ հակառակ ազդեցություն ունենալ։ Մասնավորապես, շատ բարձր դիմացկունություն ունեցող մարդիկ ավելի հակված էեն եղել սրտի ռիթմի որոշակի խանգարումների, այդ թվում՝ նախասրտերի ֆիբրիլյացիայի։






