The Journal of Nutrition հանդեսում հրապարակված նոր հետազոտությունն առաջարկում է վերանայել մանկական ճարպակալման հիմնական ցուցանիշներից մեկը և լուծում է երեխաների մարմնի զանգվածի փոփոխությունների շուրջ երկարատև գիտական առեղծվածը։
Խոսքն այսպես կոչված այսպես կոչված «ճարպային վերականգնման» մասին է՝ ժամանակահատված, երբ երեխայի մարմնի զանգվածի ինդեքսը սկզբում նվազում է վաղ մանկության տարիներին, ապա 5-6 տարեկանում սկսում է կրկին բարձրանալ։ Ավելի քան 40 տարի համարվում էր, որ այդ աճի վաղ սկիզբը պայմանավորում է կյանքի ուշ շրջանում ճարպակալման ռիսկի աճը։
Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարմնի զանգվածի ինդեքսի նման աճը ի վիճակի է մոլորեցնել։ Գիտնականները վերլուծել են ավելի քան 2400 երեխաների և դեռահասների տվյալներ և պարզել, որ այն ժամանակահատվածում, երբ մարմնի զանգվածի ինդեքսը սկսում է աճել, մեկ այլ ցուցանիշ՝ իրանի և հասակի հարաբերակցությունը, շարունակում է նվազել։
Դա նշանակում է, որ մարմնի զանգվածի ինդեքսի աճն այդ տարիքում ճարպային զանգվածի կուտակումը չի արտացոլում, իսկ «ճարպազերծ» հյուսվածքները հիմնականում արտացոլում եմ մկանների և ոսկորների աճը։ Այլ կերպ ասած, դա արտացոլում է աճի բնականոն գործընթաց, այլ ոչ թե ճարպակալման սկիզբ։
Այսպիսով, «ճարպային վերականգնման» դասական մեկնաբանությունը որպես ճարպակալման ռիսկի վաղ ցուցիչ կարող է մասամբ մոլորեցնող լինել։ Հետազոտողներն ընդգծում են, որ մարմնի զանգվածի ինդեքսը ի վիճակի չէ զանազանել ճարպային և մկանային զանգվածը, այդ իսկ պատճառով դրա օգտագործումը երեխաների շրջանում կարող է սխալ եզրակացությունների հանգեցնել։
Ավելի ճշգրիտ ցուցիչ է առաջարկվում օգտագործել իրանի և հասակի հարաբերակցությունը, որն ավելի լավ է արտացոլում ճարպային հյուսվածքի մակարդակը, մասնավորապես՝ որովայնի ճարպը, որը կապված է հիվանդությունների, ներառյալ՝ սրտանոթային հիվանդությունները և շաքարախտի ռիսկի հետ։
Հետազոտության հեղինակները դիտարկվող ազդեցությունը նկարագրում են որպես մի տեսակ «մարմնի կազմի վերակառուցում»՝ մանուկ հասակում անցում դեպի ակտիվ մկանային և ոսկրային աճի։ Դա թերևս բնականոն զարգացման կարևոր նշան լինի, այլ ոչ թե՝ ախտաբանական գործընթաց։






