Որոշ հոտեր կարող են միգրեն առաջացնել, զգուշացնում են բժիշկները: Սեւ ցուցակում են հայտվնել հատկապես սոխը եւ սխտորը:

The Daily Mail-ը հղում անելով բժիշկ Նիկոլոս Սիլվերին, հաղորդում է , որ վտանգավոր են նաեւ օծանելիքը, աէրոզոլները, մեքենայի համար նախատեսված հոտավետ նյութերը, մաքրող միջոցները, խոհանոցային հոտերը (առավելապես ճարպոտ սննդի), ինչպես նաեւ ծխախոտի ծուխը:

Միգրեն ունեցողների ավելի քան 50%-ը զգայուն է որոշակի հոտերի հանդեպ: Ցավերն առաջանում են հոտի հետ շփումից մի քանի րոպե անց: Հատկապես դա վերաբերում է կանանց: Ստեղծված վիճակը հաճախ հանգեցնում է օսմոֆոբիայի՝ հոտերի վախի:

Հոտերն ազդում են ուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է եւ՛ հոտառության, եւ՛ էմոցիաների  համար:  Գոյություն ունի եւս մեկ վարկած, որի համաձայն հոտն ինքն իրենով կարող  է անոթների կծկում առաջացնել: