Եռանգամյա սննդառությունից հրաժարումը եւ պարբերաբար, օրվա երրորդ մասի կամ կեսի տեւողությամբ պասի պահպանումը կարող են ոչ միայն հավելյալ քաշի դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայել, այլեւս հզոր պրոֆիլակտիկ նշանակություն ունեն՝ բազմաթիվ ժամանակակից հիվանդությունների՝ շաքարախտի, քաղցկեղի, Ալցհեյմերի հիվանդության եւ սրտանոթային համակարգի խանգարումների կանխարգելման տեսանկյունից: Թեմայի շուրջ իրականացված հետազոտությունը, Live Science-ի վկայակոչմամբ, Proceedings of the National Academy of Sciences ամսագրում է նկարագրություն գտել:

Գիտնականների պնդմամբ, ժամանակակից աշխարհում եռօրյա սննդառության՝ առավել լայն տարածում գտած համակարգը նորմալ չէ՝ էվոլյուցիայի տեսանկյունից: Հին օրերում որսորդ-հավաքողները խիստ անկանոն էին սնվում, այնպես երկար ժամեր շարունակ՝ առանց սննդի մտածելու եւ գործելու կարողությունը մարդու բնական վարքագիծ է հանդիսանում:

Հետազոտության հեղինակները համոզված են, որ պարբերական բնույթ կրող պասը՝ շաբաթական երկու-երեք անգամ առավելագույնը 500 կկալ-ի սպառումը կան նույն ժամանակահատվածում երեք-չորս անգամ նախաճաշից եւ ճաշից հրաժարումը օգտակար է մարդու առողջության համար: Կենդանիների նկատմամբ իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ վերը նկարագրված միջոցառումները քաղցկեղի, շաքարախտի եւ սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացումը դադարեցնելու ներուժ ունեն: Բանն այն է, որ նմանատիպ պասը օրգանիզմին սթրեսի նկատմամբ արդյունավետ արձագանք դրսեւորելու հնարավորություն է ընձեռում: Բացի այդ, այն նաեւ բորբոքային գործընթացները դադարեցնելու, ուռուցքին «սնուցումից» զրկելու եւ բջիջների վնասված տարրերի հեռացումն արագացնելու հատկություն ունի, համոզված են գիտնականները:

Հոդվածի գլխավոր հեղինակ Սաթչիդանդանդա Պանդայի (Satchidananda Panda) հաղորդմամբ, ձեռք բերված եզրահանգումներին առավել մեծ համոզչականություն հաղորդելու համար գիտնականները մտադիր են նաեւ պասի տարբեր եղանակների՝ կամավորների խմբերի նկատմամբ ազդեցությունը պարզել: