ՄաքԳիլի համալսարանականները պարզել են, որ կարտոֆիլի հանուկը կարող է ճարպի եւ վերամշակված ածխաջրատների բարձր բաղադրությամբ սննդամթերքների օգտագործման արդյունքում ի հայտ եկող հավելյալ քաշի դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայել: 

Վերջերս իրականացված հետազոտության հեղինակները 10 օր շարունակ վնասակար՝ ճարպակալման հանգեցնող սննդամթերք են մատուցել լաբորատոր մկներին, ինչի արդյունքում 25-ական գրամ կշռող կրծողները 16 գրամի չափով հավելյալ կշիռ են ձեռք բերել: Իսկ ահա այն կենդանիների պարագայում, որոնք միաժամանակ նաեւ կարտոֆիլի հանուկ են ընդունել, ձեռք բերված հավելյալ քաշը 7 գրամից մի փոքր ավել է կազմել: Գիտանականները մի քանի անգամ կրկնել են փորձարկումը՝ առանց տարբերվող արդյունքների, ինչը հիմք է ծառայել՝ եզրահանգման համար, որ կարտոֆիլի հանուկն իսկապես կարող է քաշի ավելացում կանխել:

Հայտնի է, որ կարտոֆիլը մեծ քանակությամբ ածխաջրատներ է պարունակում: Բայց այդ, այն նաեւ տարատեսակ մրգերի եւ բանջարեղենների բաղադրիչը հանդիսացող պոլիֆենոլների նշանակալի պաշարով է աչքի ընկնում: Հանուկի մեկօրյա չափաբաժինը 30 կարտոֆիլներից է ձեռք բերվում. բնականաբար, մասնագետները խորհուրդ չեն տալիս այդչափ շատ կարտոֆիլ ուտել: 

Մինչ այդ նախ հարկավար է պարզել՝ արդյոք այն կարող է նաեւ ճարպակալմամբ տառապող մարդկանց համար օգտակար լինել, այնուհետեւ՝ տղամարդկանց եւ կանանց համար օպտիմալ չափաբաժինը հաշվել եւ միայն դրանից հետո մեթոդի՝ մարդկանց նկատմամբ փորձարկումները մեկնարկել: