Շվեյցարական դեղագործական Roche ընկերությունը գտել է կոմպլեքս հակամարմիններից  դեղերի ստացման արդյունավետ միջոց, որոնք կարող են հասնել եւ  թափանցել ուղեղ՝ բարձրացնելով Ալցհեյմերի նման հիվանդությունների բուժման հավանականությունը:

Մկների վրա փորձարկվող ուղեղ թափանցելու նորարական տեխնոլոգիան  հնարավորություն է տալիս հաղթահարել հեմատոէնցեֆալիկ պատնեշը, որը հիմնական խոչընոդտն է նյարդաբանական դեղամիջոցների ստեղծման վրա աշխատող հետազոտողների համար, քանի որ այն գործում է որպես  արգելանք հակամարմինների պես խոշոր մոլեկուլների  համար:

Ալցհեյմերի հիվանդությունը ուղեղը ոչնչացնող մահացու հիվանդություն է, որով ամբողջ աշխարհում տառապում է  44 միլիոն մարդ, տեղեկացնում է Fox News-ը։

Չնայած մինչեւ հիմա չկա բուժում, որն  արդյունավետ կերպով  կարողանա փոխել հիվանդությունը կամ դանդաղեցնել վերջինիս առաջխաղացումը, մի շարք ընկերություններ, այդ թվում Roche, Eli Lilly, Merck & Co и Johnson & Johnson-ը տարբեր մոտեցումներ են ցուցաբերում՝ պատճառը բացահայտելու համար:

Հակառակորդների միջեւ ծանր մցակցություն է ընթանում: Վերջին 15 տարվա ընթացքում Ալցհեյմերի բուժման ավելի քան 100  փորձարարական դեղամիջոց անհաջողության են մատնվել: Վերլուծաբանները կարծում են, որ շուկա մուտք գործած իրականում արդյունավետ դեղամիջոցը կարող է տարեկան 10 միլիարդ դոլար շահույթ ապահովել:

Roche ընկերության նոր տեխնոլոգիան աշխատում է ընկալիչ-միջնորդավորված տրանսցիտոզ կոչվող բնական տրանսպորտային համակարգի յուրացման միջոցով, որը օրգանիզմի կողմից սովորաբար օգտագործվում է ուղեղում սպիտակուցների տեղափոխման համար:

Neuron ամսագրում հրապարակված  հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ նոր տեխնոլոգիան թույլ է տվել մկների ուղեղում մեծացնել հակամարմինների կոնցենտրացիան՝ նվազեցնելով ամիլոիդային վահանիկների քանակությունը, ինչը Ալցհեյմերի հիվանդության տարբերակիչ նշանն է:

Roche ընկերության նյարդաբանության, ակնաբուժութույան եւ հազվադեպ հիվանդությունների գծով տնօրեն Լուկա Սանտանելլին հայտարարել է, որ բոլոր ծրագրերը դեռեւս գտնվում են  մինչկլինիկական հետազոտությունների փուլում, եւ ընկերությունը պետք է եւս մի քանի քայլեր ձեռնարկի ՝ կլինիկական փորձարկումները սկսելուց առաջ: