Այն, որ սննդային սահմանափակումները կօգնեն ամրապնդելու առողջությունը, վաղուց է հայտնի: Սակայն այս ամենի հետեւում կանգնած կարեւոր մոլեկուլային մեխանիզմը գիտնականները հայտնաբերել են վերջերս կատարած փորձարկումների ժամանակ:

Ինչպես հաղորդում է Science World Report-ը, նոր հետազոտություններում դիետան դանդաղեցրել է լաբորատոր կենդանիների ծերացումը: Դիետան ներառում է օգտագործվող սննդի ծավալների նվազեցում, որոշակի մակրոտարրերի, օրինակ՝ սպիտակուցի օգտագործման սահմանափակում կամ էլ կարճաժամկետ քաղց:

Երկու ամինաթթուների, մետիոնինի եւ ցիստեինի օգտագործման սահմանափակումները բարձրացրել են ծծմբաջրածնի (H2S) արտադրությունը եւ պաշտպանել իշեմիկ-ռեպերֆուզիոն վնասվածքներից: Վերջինս հյուսվածքների վնասվածք է, որն առաջանում է արյան շրջանառության խանգարումների, օրինակ՝ օրգանների փոխպատվաստման եւ կաթվածի դեպքում: Բացի դրանից, ծծմբաջրածինը երկարացնում է որդերի, ճանճերի եւ խմորիչի մանրէների կյանքը:

Մեծ քանակությունների դեպքում ծծմբաջրածինը մեծապես թունավոր է, իսկ արդեն ցածր մակարդակներն օգտակար են առողջության համար: Անհրաժեշտ են հետագա հետազատություններ՝ պարզելու, թե ինչու է ծծմբաթթուն այդպես ազդում օրգանիզմի վրա: Հնարավոր է՝ այն կարող է պայքարել ծերացման եւ մարդկային բազմաթիվ հիվանդությունների դեմ: Արդյունքներն առայժմ թույլ են տալիս գիտնականներին հասկանալու՝ ինչպես պետք է սնվել որոշակի վիրահատություններից առաջ: