Պատասխանատու բժշկության Միության քարոզչական խմբի սննդի տնօրեն Սյուզան Լեվինը ներկայացնում է հինգ արհետական սննդամթերք տրանս-ճարպերի մեծ պարունակությամբ։ Տրանս-ճարպերը երկարացնում են սննդի պահպանման ժամկետը, ինչպես նաեւ հագեցնում օրգանիզմը ճարպերով ՝ առաջացնելով զարկերակների ամբողջական խցանում:
Թխվածք կամ պատրաստի նախուտեստ. Կրեկերները, թխվածքաբլիթները, տորթերը եւ այլ քաղցրավենիքներն ու փաթեթավորված նախուտեստները պարունակում են տրանս-ճարպերի որոշակի քանակություն, տեղեկացնում է Newsmax Health-ը։
«Դա մեծ ֆինանսական աղբյուր է,-ասում է Լեւինը.- ինչի պատճառով էլ արտադրողները հորինել են տրանս-ճարպերը՝ այս սննդամթերքների պահպանման ժամկետը երկարացնելու համար»:
Ֆաստֆուդ.Շատ ցանցային ռեստորաններ հրաժարվել են տրանս-ճարպերից՝ օգտագործելով առողջ այլընտրանք: Սակայն, արագ սննդի տեսականու զգալի մասը նախկինի պես տապակվում է հիդրոհենացված յուղերով ֆրիտյուրի մեջ:
Մարգարին. Շատ արհեստական ճարպեր եւ մարգարիններ հագեցած են տրանս ճարպերով:
Կաթնամթերք. Կաթը, պանիրը, պաղպաղակը եւ այլ կաթնամթերքներ տրանս ճարպերի հիմնական բնական աղբյուրն են եւ ամերիկյան դիետայում հագեցած ճարպերի համար մեկ աղբյուրը ( տրանս ճարպերը հագեցած ճարպերի տարատեսակներից են):
«Մեզ ոչ մի հագեցած ճարպ պետք չէ, եւ բոլորը համաձայն են, որ մենք պետք է հնարավորինս քիչ ուտենք,- ասում է Լեվինը,- բնական տրանս-ճարպեր պարունակվում են պաղպաղակի, պանրի եւ կաթի մեջ»:
Միս. Առաջինը չէ այն սննդամերքների շարքում, որ մենք մտաբերում ենք, տրանս-ճարպերի մասին մտահոգվելիս, բայց տավարից եւ հավից պատրաստված կենդանական ծագման բոլոր սննդամթերքները տրանս-ճարպեր պարունակում են:
«Եթե դուք գնում եք սննդամթերքները փաթեթավորված, ապա դուք պետք է պիտակ ընթերցող դառնաք,- խորհուրդ է տալիս Լեվինը.- եթե վերջինիս վրա գրված է, որ այնտեղ պարունակվում է ինչ-որ մասնակի հիդրոհենացված մթերք, դա նշանակում է, որ այն տրանս-ճարպեր է պարունակում»:
«Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է ավելի քիչ օգտագործեն փաթեթավորված սննդամթերքներ, եւ սննդի մեջ ավելի ներառեն ամբողջական սննդամթերքներ՝ մրգեր, բանջարեղեն եւ լոբի. այն ամենը ինչ իրականում պաշտպանում է հիվանդություններից եւ նվազեցնում է դրանց առաջացման ռիկսը»,- ասում է Լեվինը:






