Սասեքսի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մրսելը մարդկանց համար կարող է վարակիչ լինել: Փորձագետները հետազոտության մասնակիցներին ցույց են տվել տեսահոլովակներ, որտեղ մարդիկ իրենց ձեռքերը դնում են սառը ջրի մեջ: Պարզվել է՝ տեսահոլովակները դիտելուց հետո մասնակիցների ձախ ձեռքը սառել է միջինը -17,5, իսկ աջ ձեռքը՝ միջինը -17,7˚C-ով: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Հետազոտության հեղինակ Նեյլ Հարիսոնի խոսքով այդպիսի «կարեկցական» սառնությունը կարող է հարմարվողական գիծ լինել:
Գիտնականների խոսքով, մարդիկ սոցիալական արարածներ են, եւ նրանց հաջողությունների մեծ մասը գալիս է բարդ իրավիճակներում միասին աշխատելու կարողությունից:
«Սա բավականին դժվար կլիներ, եթե մենք չկարողանայինք արագորեն կարեկցել մյուսներին եւ կռահել նրանց մտքերը, զգացմունքները կամ շարժառիթները»,-ասել է Հարիսոնը:
Նրա խոսքով հետազոտության 36 մասնակիցների մարմնի ջերմաստիճանը նույնն է մնացել, երբ նրանք դիտել են ձեռքերը տաք ջրի մեջ դնող մարդկանց մասնակցությամբ տեսահոլովակներ: Սա, հավանաբար, բացատրվում է նրանով, որ տեսահոլովակներում սառնությունն ավելի ակնառու է, քան ջերմությունը: Կա որոշակի վարկած եւս, որ մարդիկ ավելի շատ զգայուն են դառնում, երբ մարդիկ մրսում են, քան թե շոգում:
Նշենք, որ հորանջելը նույնպես վարակիչ վարքագիծ է, որին նույնիսկ շներն են ենթակա:






