Բրիտանացի հոգեբանները, հիմնվելով իրենց փորձարկման վրա, պնդում են, որ անմեղ մարդկանց շատ հեշտ է ստիպել հավատալ, որ շատ տարիներ առաջ նրանք հանցագործության մասնակիցներ են եղել: Տվյալ թեմայի վերաբերյալ հետազոտությունը տպագրվել է Psychological Science ամսագրում:

Գիտնականները հրավիրել են մաքուր անցյալ (իրավախախտումների տեսանկյունից) ունեցող 60 կամավոր ուսանողի: Այնուհետեւ հոգեբանները կապվել են ուսանողների ծնողների հետ՝ խնդրելով իրենց երեխաների պատանեկության վերաբերյալ հարցաթերթիկ լրացնել եւ, վերջապես, քառասուն րոպեանոց հարցազրույց անցկացրել (մի քանի օրվա ընդմիջումներով):

30 կամավորի ընկերական միջավայրում պատմել են, թե նրանք ինչ հանցագործություններ են կատարել դեռահասության շրջանում: Իրենց պատմությունը համեմելով բազմաթիվ իրական մանրամասներով՝ գիտնականներն ուսանողներին համոզել են, որ մի քանի տարի առաջ նրանք մասնակցել են գողության, ծեծկռտուքի եւ նույնիսկ զինված հարձակման: Daily Mail –ը հաղորդում է, որ շուտով կամավորներն իրենք են սկսել  մանրամասնորեն պատմել իրենց գործած հանցագործությունների մասին:

 «Ինչպես մեր հետազոտությունն է ցույց տվել, ոստիկանության հետ կոնտակտի դեպքում շատ հեշտ է մարդու մոտ հանցագործությունների կեղծ հիշողություններ ստեղծել: Դրա համար բավական է իրական հողի վրա մարդու առաջ մի քանի կեղծ մանրամասնություն դնել, եւ մարդը ոչ միայն կհավատա իր արարքին, այլեւ դրանից նոր տվյալներ կպատմի»,-հայտարարել է հետազոտության առաջատար հեղինակ Ջուլիա Շոուն (Julia Shaw):