Գիտնականները պարզել են, որ ծովային հիվանդության առաջացման հիմնական պատճառը մարդու գենետիկան է:  Նրանք նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով մոտ 80 000 մարդու ԴՆԹ-ները: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ծովային հիվանդությունները 70 տոկոս դեպքում փոխանցվել են գեներով:

Մասնագետների խոսքով՝ այս հիվանդության առաջացումը պայմանավորված է 35 գենետիկական գործոններով, մասնավորապես՝ գեներով, որոնք պատասխանատու են տեսողական, լսողական օրգանների, գանգուղեղի գործունեության, ինչպես նաև հավասարակշռության զգացողության համար: Նրանք նաև բացահայտել են, որ որոշ գեներ ծովային հիվանդություններից բացի առաջացնում են թթվածնային անբավարարություն և գլխապտույտ, որոնք հենց ծովային հիվանդությունների հիմնական ախտանիշներից են:  Գիտնականները նշել են նաև, որ քնատությունը՝ անբավարար քունը, ևս կարող է ծովային հիվանդության առաջացման պատճառ դառնալ:

Ծովային հիվանդություն կամ կինետոզ տերմինն օգտագործվում է բնութագրելու ճանապարհորդությունների ժամանակ տրանսպորտային միջոցի շարժման հետևանքով մարդու ինքնազգացողության վատթարացումը՝ թուլությունը, սրտխառնոցը, գլխապտույտը, փոխումը: Գիտնականների խոսքով՝ ծովային հիվանդություն ունի Երկրագնդի բնակչության 1/3-ը: