Մասաչուսեթսի տեխնոլոլգիական համալսարանի(ԱՄՆ) գիտնականները մշակել են ինսուլին հորմոնին փոխարինող նոր դեղամիջոց,  որի ազդեցությունն օրգանիզմում կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում: ВВС-ի հաղորդմամբ՝ դեղամիջոցը ստացել է”խելացի ինսուլին” անվանումը. ներարկումից հետո այն  ամբողջ օրվա ընթացքում շրջապտույտ է կատարելու արյան մեջ և սկսելու է ազդել այն ժամանակ, երբ օրգանիզմը դրա կարիքն ունենա:

«Խելացի ինսուլինը» սովորական ինսուլին դեղամիջոցի փոփոխված տարբերակն է՝ երկարատև ազդեցությամբ: Դրա մեջ գիտնականները  պարզապես ավելացրել են սպիտակուցային մոլեկուլներ, որոնք էլ հենց ներարկումից հետո կարգավորելու են արյան մեջ ինսուլինի քանակը. եթե արյան մեջ շաքարի քանակը լինի թույլատրելիի սահմաններում, ապա սպիտակուցային մոլեկուլներն արգելափակելու են ինսուլինի աշխատանքը. հորմոնը առանց ակտիվանանալու շրջապտույտ է  անելու արյան մեջ: Բայց երբ լյուկոզայի քանակը բարձրանա, ապա սպիտակուցային մոլեկուլները «ազդանշան են ուղարկելու» ինսուլինին, որ ժամանակն է գործի անցնել և հակազդել:

«Խելացի ինսուլինը» նախատեսված է առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցողների համար, որի ժամանակ օրգանիզմը կամ չի կարողանում ինսուլին արտադրել, կամ էլ՝ օգտագործել այն: Դեղամիջոցի արդյունավետությունը հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա: Մասնագետները մոտ ապագայում նախատեսում են փորձարկել նաև մարդու վրա: Փորձագետների կանխատեսումներով՝  այս նոր դեղամիջոցը վաճառքի հանելու համար դեռ երկար տարիներ կպահանջվեն: