Բորբոքմանը նպաստող շաքարի կամ չհագեցած ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգին հետեւող մարդիկ ենթարկվում են մեծ ռիսկի մահանալու բոլոր գործոններից, օրինակ՝ ստամոքս-աղիքային համակարգի քաղցկեղից, հաղորդում է նոր հետազոտությունը:
Հետազոտության մեջ ներգրավված էին ավելի քան 10500 մարդ, ում հետեւում էին 1987- 2003 թվականների ընթացքում: Այդ ժամկետի ավարտին նրանցից ավելի քան 250-ը մահացավ, ընդ որում 30-ը`ստամոքս-աղիքային համակարգի քաղցկեղից:
Բորբոքման հետ կապված սննդակարգ ունեցող մարդկանց ստամոքս-աղիքային համակարգի քաղցկեղից մահանալու հավանականությունը 53%-ով ավելի է, քան նրանց, ովքեր ավելի առողջ սննդակարգ ունեն, օրինակ՝ բուսական դիետաին են հետեւում, հաղորդում է News Max-ը:
«Այս հետազոտությունն ապացուցում է, որ ճիշտ է օգտագործել բուսական սննունդ, որը հակաբորբոքային նյութեր է պարունակում»,- ասաց հետազոտության ավագ հեղինակ, Հարավային Կառոլինայի համալսարանի համաճարակաբանության գիտությունների թեկնածու Ֆրեդ Տաբունգը: «Բայց մեր ենթադրությունը դեռ պետք է հաստատվի ավելի մեծամաշտաբ հետազոտություններով»: Այս հետազոտությունը ցույց տվեց միայն բորբոքում առաջացնող դիետայի եւ վաղ մահվան ռիսկի միջեւ փոխկապվածությունը: Այն չի ապացուցում պատճառա-հետեւանքային կապը:






