Ամերիկյան գիտնականներին հաջողվել է պարզել այն ժամանակահատվածը, որի ընթացքում Էբոլայից մահացածի մարմինը շարունակում է հիվանդության հարուցիչի կրող լինել: Գիտնականների պնդմամբ՝ վիրուսը կարող է կենդանի մնալ մահացածի մարմնում մինչեւ 7 օր: Գիտնականները պարզել են նաեւ, որ ոչ ինֆեկցիոն վիրուսը առանձին դեպքերում կարող է կենսունակ մնալ մինչեւ 70 օր հիվանդի մահանալուց հետո: Ուսումնասիրման արդյունքները հրապարակվել են Emerging Infectious Diseases ամսագրում:

ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտի մասնագետները (National Institutes of Health) արհեստականորեն վարակել են էբոլայի վիրուսով 5 ռեզուս մակակների, իսկ այն բանից հետո, երբ կենդանիների մոտ սկսել են ի հայտ գալ հիվանդության ախտանիշները, սպանել նրանց: Մակակների մարմինները տեղադրվել են հատուկ խցիկներում՝ Արեւմտյան Աֆրիկայի բնական միջավայրը վերարտադրող պայմաններում:  .

Գիտնականները պարբերաբար կապիկների մարմինների տարբեր հատվածներից քսուկներ են վերցրել, ինչպես նաեւ ուսումնասիրել են կենդանիների ներքին օրգանների հյուսվածքների նմուշները: Հաջողվել է պարզել, որ մաշկի վրա վիրուսը կենդանի է մնում 7 օր, իսկ օրգանների հյուսվածքներում՝ մինչեւ 3 օր: Իսկ մարդկանց վարակման տեսանկյունից վտանգ չներկայացնող ՌՆԹ վիրուսները կենդանիների մարմիններում երբեմն  կենդանի են մնում մահվանից հետո շուրջ 70 օրվա ընթացքում:

Այս բացահայտումը եւս մեկ անգամ ընդգծում է Էբոլայից մահացածների մարմինները հուղարկավորելու սանիտարական խիստ նորմերի պահպանման անհրաժեշտությունը: Խիստ վտանգավոր է նաեւ վայրի կենդանիների կիսաքայքայված մարմինների հետ կոնտակտը: