Մարտի 6-ին շատ երկրներում նշվում է ատամնաբույժի միջազգային օրը (International Dentist Day):

Ամսաթիվը պատահական չէ ընտրված: Հենց 1790 թվականի այս օրը Ջոն Գրինվուդը (John Greenwood)՝ Ջորջ Վաշինգտոնի անձնական ատամնաբույժը, ստեղծել է բոր մեքենան: Պատմության մեջ առաջին ատամնաբուժական այս բորը իրենից հսկայական չափերի սարքավորում էր ներկայացնում՝ ոտի շարժակով: Այս սարքավորման միջոցով Գրինվուդը Վաշինգտոնի համար ատամների չորս պրոտեզ էր պատրաստել: Հետաքրքիր է, որ որպես ոտի շարժակ Գրինվուդն օգտագործել էր իր մայրիկի ճախարակի անիվը: Իսկ առաջին էլեկտրական բոր մեքենան ստեղծվեց միայն 1907 թվականին:

Այսօր էլեկտրական բոր մեքենաներ կան Հայաստանի յուրաքանչյուր ատամնաբուժական կլինիկայում: Կան, իհարկե, նաեւ այլ սարքավորումներ՝ ավելի ժամանակակից, սակայն հայրենի ատամնաբույժները երբեմն բախվում են տեխնիկական հագեցվածությանը վերաբերող որոշ խնդւրների:

Ատամների առողջությունը պահպանելու եւ դրանք հաճախակի բուժելու անհրաժեշտությունից խուսափելու համար մասնագետները հորդորում են ճիշտ ատամի մածուկ ընտրել` չմոռանալով, իհարկե, ճիշտ սննդակարգի մասին: Հիշեք, որ սպիտակուցների բարձր պարունակությամբ սննդակարգը վնասակար է ատամների  համար, սակայն ոչ պակաս վնասակար է նաեւ մրգերով եւ հյութերով հագեցած սննդակարգը:

Հիշեցնենք, որ ատամնաբույժի միջազգային օրը նշվում է նաեւ փետրվարի 9-ին եւ համընկնում է Սուրբ Ապոլոնիայի հիշատակի օրվա հետ: