Fox News-ի փորձագետները մի քանի խորհուրդ են տալիս գերհոգնած ժամանակ լավ քնելու համար
1. Պետք չէ քունը ճոխություն համարել
Փորձագետներն ասում են, որ շատ երիտասարդ կանայք քնին վերաբերվում են ինչպես հաճույքի, ինչպես նոր կոշիկի: «Դիտարկենք քունը որպես առողջության կարեւորագույն բաղադրիչ, ինչպիսիք են ճիշտ սնունդը եւ ֆիզիկական վարժությունները»,- ասել է փիլիսոփայության դոկտոր Քրիստեն Նաթսոնը:
2. Աստիճանաբար ավելացրեք քնի ժամանակը
Մեկ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր օր պառկեք քնելու15 րոպե շուտ, իսկ հաջորդ շաբաթ ավելացրեք եւս 15 րոպե, եւ ասյպես շարունակ, խորհուրդ է տալիս բժիշկ Ջոզեֆ Օջայլը: « Փոքր քայլերով առաջ գնալն ավելի հեշտ է, եւ այսպես մեկ ամսից դուք ամեն գիշեր մեկ ժամ շատ կքնեք»:
3. Մի փոքր հովացրեք ձեր ննջարանը
Հովացրեք ձեր ննջասենյակը նորմայից 3 աստիճան ցածր: Երբ մարդը քնում է, նրա մարմնի ջերմաստիճանը բնական ճանապարհով նվազում է, իսկ սառը սենյակը օգնում է դրան: Թուլացրեք լույսը, քանի որ լույսը ստիպում է էպիֆիզին ճնշել քնի ցիկլը կարգավորող հորմոնի՝ մելատոնինի արտադրությունը:
4. Մի խմեք անմիջապես քնելուց առաջ
Միզարձակման ցանկությունը գիշերվա ընթացքում կխանգարի ձեր խորը քունը, այդ պատճառով փորձեք քնից առաջ շատ հեղուկ չօգտագործել, հատկապես՝ ալկոհոլ: Չնայած այն բանին, որ հարբած վիճակը կօգնի ձեզ շուտ քնել, բայց միեւնույն ժամանակ մի քանի ժամից դուք կարթնանաք:






