Խաշած եւ զարդարած հավկիթը զատկի տոնի անբաժան մասն է: Լավ լուրը կայանում է նրանում, որ հավկիթը շատ օգտակար է առողջության համար, այդ պատճառով խորհուրդ է տրվում այն ուտել ոչ միայն տոների ժամանակ, այլ ամեն օր:
Գոյություն ունի կարծիք, համաձայն որի՝ հավկիթը առանձնանում է խոլեստերինի բարձր պարունակությամբ եւ այդ պատճառով կարող է վնասակար լինել, սակայն այս պնդումն այսօր հնացած է համարվում, իսկ հավկիթում պարունակվող խոլեստերինը համարվում է օգտակար առողջության համար:
Իսկ ինչո՞վ է օգտակար հավկիթը.
1. Հավկիթը սպիտակուցի հիանալի աղբյուր է, որը նպաստում է մկանների աճին ու վերականգմանը եւ օգնում զերծ մնալ ավելորդ քաշից:
2. Հավկիթը հարուստ է А, В1, В2, В9 (ֆոլաթթու) վիտամիններով, ինչպես նաեւ E վիտամինով, իսկ D վիտամինի պարունակությամբ զիջում է միայն ձկան յուղին: Բոլոր այս նյութերն անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն գործունեության համար:
3. Հավկիթը նաեւ շատ օգտակար է երեխաների համար, քանի որ ապահովում է երեխայի օրգանիզմը օգտակար սպիտակուցներով, վիտամիններով ու միներալներով, որոնք անհրաժեշտ են մանուկների ոսկորներին:
4. Երեխա բեղմնավորել ցանկացող կանանց համար նույնպես օգտակար կլինի խաշած հավկիթը, մանավանդ դաշտանային առաջին ցիկլի ընթացքում:
5. Հավկիթը նաեւ օգտակար է տարեց մարդկանց համար, քանի որ մեծ քանակությամբ լուտեին է պարունակում, եւ զեակսանտին, որոնք օգնում են դիմակայել օրգանիզմի ծերացմանը:
6. Գոյություն ունի կարծիք, որ հավկիթը օգնում է կանխարգելել երկրորդ տիպի դիաբետի զարգացումը: Դա ապացուցված է համապատասխան հետազոտությունների արդյունքներով:
Հիշեցնենք, որ, չնայած հավկիթի օգտակար բոլոր հատկություններին, ամեն դեպքում պետք չէ այն չարաշահել նույնիսկ տոների ընթացքում:






