Որոշ մթերքներ, որոնք միչ օրս վնասակար են համարվել, իրականում կարող են բավականին օգտակար լինել՝ խելամիտ չափաբաժիններով օգտագործվելու դեպքում:

1. Սուրճ

Սուրճը կարող է այրոց առաջացնել, ինչպես նաեւ աղեստամոքսային հյամակարգի խնդիրներ ու վատթարացնել բորբոքված աղիքների համախտանիշը, սակայն չափավոր օգտագործման դեպքում օգտակար է ուղեղի համար եւ օգնում է կանխարգելել դեմենցիան: Սուրճը նաեւ ի զորու է պաշտպանել լյարդը ալկոհոլի վնասակար ազդեցությունից:

2. Պոպկորն

Տնական պոպկորնը լավ եւ կալորիաների բավական ցածր պարունակություն ունեցող ուտեստ է, սակայն պետք չէ դրան շատ մեծ քանակությամբ ձեթ եւ կալորիաներով հարուստ հավելումներ ավելացնել:

3. Կարտոֆիլ

Կարտոֆիլը ածխաջրերի լավ աղբյուր է, քանի որ, հակառակ տարածված կարծիքի, վնասակար չէ օրգանիզմի համար: Սակայն չարաշահել կարտոֆիլը պետք չէ՝ արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ աճից խուսափելու համար:

4. Հավկիթ

Ամերիկացի մասնագետների խոսքով՝ շատերը կարծում են, որ հավկիթը մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում եւ վնասակար է առողջության համար, սակայն իրականում դա այդպես չէ: Հավկիթը սպիտակուցների, ինչպես նաեւ օգտակար վիտամինների ու միներալների լավ աղբյուր է եւ այն չի կարելի բացառել սննդակարգից:

5. Աղ

Աղի մասին նույնպես հիմնականում բացասական երանգներով են խոսում: Սակայն, ամերիկյան մասնագետների խոսքով, եթե Դուք բարձր զարկերակային ճնշում եւ հիվանդություններ չունեք, որոնք կարող են վատթարանալ աղի ազդեցության պատճառով, այն Ձեզ վնաս չի հասցնի: Հիշեցնենք, որ Հայաստանում աղը յոդի սակավաթիվ աղբյուրներից մեկն է, այդ պատճառով այն եւս չի կարելի բացառել սննդակարգից:

6. Կոկոսի յուղ

Հագեցած ճարպերը միշտ էլ վնասակար են համարվել, սական կոկոսի յուղը, որը, մեծ հաշվով, նույնպես հագեցած ճարպի տեսակ է, օգտակար է, քանի որ, Էլեն Կամխի՝ «The Natural Medicine Chest» գրքի հեղինակի խոսքով, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ նպաստում նյութափոխանակությանը: