Բելֆասթի Թագավորական համալսարանի մասնագետները օծանելիք են ստեղծել, որի բույրն ուժեղանում է քրտինքի հետ կոնտակտի դեպքում: Chemical Communications ամսագրի համաձայն, որը պատմում է հայտնագործության մասին, «ինչքան շատ է մարդ քրտնում, այդքան լավ է նա բուրում»:

Իրականում նոր օծանելիքը սկսում է ավելի շատ բուրել ցանկացած հեղուկի հետ կոնտակտի դեպքում: Բացատրվում է դա նրանով, որ օծանելիքի հիմքում ընկած է իոնային լուծույթը, որն ի զորու է զրկել քրտինքը դրան բնորոշ տհաճ հոտից՝ տիոլֆենոլներ՝ քրտինքի հոտի գոյացման համար պատասխանատու օրգանական միացություններ ներծծելու միջոցով: Այդպես քրտինքի հոտը չեզոքացնում է, իսկ օծանելիքի բուրմունքը՝ ակտիվանում:

Նախագծի ղեկավար բժիշկ Նիմալա Գունարատեի խոսքով՝ այս օծանելիքը մեծ կոմերցիոն ներուժ ունի եւ կարող է օգտակար լինել նույնիսկ հիպերհիդրոզով՝ ինտենսիվ քրտնարտադրությամբ տառապող մարդկանց համար

Միկրոկենսաբանները պնդում են, որ ապագայում հնարավոր կլինի դեզոդորանտներ արտադրել, որի շնորհիվ քրտինքը բացարձակապես հոտ չի ունենա: Այս դեզոդորանտները տիոֆենոլների ձեւավորումը չեզոքացնող նյութեր է պարունակում: Յորքի համալսարանում բակտերիաներ են բացահայտել, որոնք պատասխանատու են քրտինքի հոտի գոյացման համար: Ներգործելով այդ բակտերիաների վրա՝ հնարավոր կլինի ազատվել քրտինքի տհաճ հոտից: