Մազ փիտելը կարող է ակտիվացնել նոր ֆոլիկուլների ռեգեներացիան, ինչը իր հերթին կարող է օգնել ճաղատության դեմ պայքարում, կարծում են Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները:

Cell ամսագրում լույս տեսած հետազոտության հեղինակները զարմանքով բացահայտել են, որ 200 մազ փիտելը գլխի փոքր հատվածում հանգեցրել է 450-1300 նոր մազերի աճին: Այսինքն՝ մազերի քանակն աճել է մի քանի անգամ: Նոր մազերի աճի պրոցեսը, ընդ որում, տարածվլ է ոչ միայն այն հատվածի վրա, որտեղից փիտել են մազերը, այլ նաեւ հարակից հատվածների վրա՝ այդպիսով ավելացնելով մազածածկույթի ընդհանուր ծավալը:

Այս մոտեցումը տարօրինակ կարող է թվալ եւ այժմ այն ապացուցել է իր արդյունավետությունը միայն մկների վրա, սակայն գիտնականները կարծում են, որ իրենց բացահայտումը կարող է նպաստել ճաղատության բուժման նոր միջոցների կամ դեղորայքի ստեղծմանը: Իչպես նշեց Չեն-Մին Չոնը, հետազոտության հեղինակներից մեկը, այս աշխատանքը եւս մեկ անգամ մատնանշում է այն փաստը, որ փորձարկումները կարող են գործնական նշանակություն ունենալ:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մի քանի ֆոլիկուլների վնասման դեպքում մազերի ռեգեներացիա է տեղի ունենում: Հենց այդ պատճառով ճաղատություն ունեցող մարդկանց երբեմն գլխի կոշտ մերսում են խորհուրդ տալիս: