Իլյուզիոնիստ Փեն Ջիլեթը շոկ է առաջացրել իր երկրպագուների մոտ նրանով, որ շատ կարճ ժամանակահատվածում նիհարել է 47 կիլոգրամով, ընդ որում՝ հրաշագործությունը այստեղ որեւէ կապ չունի: Ինչպես նշում է ինքը Ջիլեթը, նա պարզապես փոխել է իր կյանքը հիվանդանոցում հայտնվելուց հետո: Նշենք, որ հոսպիտալացման պատճառներից մեկը ավելորդ քաշի հետ կապված խնդիրներն էին:
Այդ ժամանակ բժիշկներն ասել են 60-ամյա իլյուզիոնիստին, որ նա պետք է նիհարի՝ զարկերակային ճնշման կարգավորումը ավելի դյուրին դարձնելու համար: Ավելորդ քաշով նա ստիպված էր 6 շատ ուժեղ դեղորայք ընդունել՝ ճնշումն իջեցնելու համար: Ջիլեթը համաձայնվել է եւ 4 ամսվա ընթացքում նիհարել գրեթ 50 կգ–ով:
Անվտա՞նգ է արդյոք այդքան արագ նիհարելը
Համապատասխան ոլորտի մասնագետ Սյու Դեկոտիի պնդմամբ՝ անվտանգ է, սակայն այդքան ինտենսիվ նիհարելը պետք է վերահսկվի բժշկի կողմից: Դիետային հետեւելուց 6 ամիս անց նիհարելու պրոցեսը դանդաղում է, քանի որ օրգանիզմը սկսում է յուրատեսակ պաշտպանական ռեժիմում աշխատել, եւ նյութափոխանակությունը դանդաղում է, ախորժակը՝ինտենսիվանում: Այդ պատճառով արագ նիհարելն ավելի արդյունավետ է: Պարզապես պետք է ամեն ինչ ճիշտ անել՝ առողջությանը վնաս չհասցնելու համար:
Մասնագետը կարծում է, որ նիհարել ցանկացողները պետք է հետեւեն ցածր կալորիականությամբ դիետայի (շատ ջուր խմեն եւ սպիտակուցներով, վիտամիններով, միներալներով հարուստ մթերքներ օգտագործեն), որը կօգնի ազատվել ավելորդ քաշից՝ առանց մկանային համակարգը վնասելու: Ընդ որում՝ շատ կարեւոր է բնական մթերքներ ընտրել, քանի որ պեստիցիդներով եւ քիմիկատներով մշակված մրգերը եւ բանջարեղենը կարող են, ընդհակառակը, նպաստել ավելորդ քաշի գոյացմանը:
Սակայն, ամեն դեպքում, ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ:






