Կրծքով կերակրելը նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը 30 տոկոսով, հայտնում են ամերիկացի գիտնականները:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ դա տեղի է ունենում այն պատճառով, որ կրծքով կերակրելու ժամանակ էստրոգենների մակարդակն օրգանիզմում նվազում է, ինչն էլ պաշտպանում է նրան քաղցկեղից:
Գիտությանը վաղուց է հայտնի, որ կրծքով կերակրելը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը, սակայն Journal of the National Cancer Institute ամսագրում լույս տեսած հետազոտությունն առաջին անգամ ցույց տվեց, ինչքանով է արդյունավետ կրծքով կերակրելը այս ուռուցքի դեմ պայքարում:
Հետազոտության շրջանակներում գիտնականները հետազոտել են 1636 կնոջ, որոնք հարցաթերթիկ են լրացրել՝ պատասխանելով կրծքով կերակրելուն վերաբերվող հարցերին: Պարզվեց, որ կրծքով կերակրելը պաշտպանում է կրծքագեղձի քաղցկեղից, սակայն չի պաշտպանում դրա հազվադեպ տեսակներից: Որքան երկար էին կանայք կերակրում կրծքով, այդքան ավելի ուժեղ էր կանխարգելիչ ազդեցությունը:
Երիտասարդ մայրերի 82 տոկոսը, վիճակագրության համաձայն, կերակրում են կրծքով,սակայն դրանց թիվը նվազում է՝ հասնելով 55 տոկոսի երեխայի ծնվելուց հետո վեց շաբաթվա ընթացքում: Եվ միայն մեկն է հազար կանանցից կերակրում վեց ամսվա ընթացքում, ինչպես խորհուրդ է տալիս ԱՀԿ-ն:






