Քիմիական նյութերը, որոնք պարունակվում են փաթեթավորման մեջ, կարող են 16 անգամ ավելի հավանական դարձնել վիժելը, ցույց են տալիս դանիական գիտնականների հետազոտությունները:
Գիտնականներն ուսումնասիրել են 392 կանաց տվյալները: Բոլոր հետազոտվողները նախկինում վիժել էին: Փորձարկումը ցույց տվեց, որ 56 կանանց մոտ PFAS կոչվող նյութերի պարունակությունն օրգանիզմում բավականին բարձր է:
Այս նյութերը բավականին դիմացկուն են ճարպերի նկատմամբ, այդ պատճառով դրանք օգտագործվում են սննդամթերքի փաթեթավորման համար, դրանց մեջ են փաթեթավորում համբուրգերները, փոփքորնը եւ այլն:
ԵՄ-ի երկրները արգելում են որոշ քիմիական նյութեր օգտագործել, սակայն այս սահմանափակումները վերաբերվում են տվյալ խմբի ոչ բոլոր նյութերին: Մասնագետները պնդում են, որ իշխանությունները պետք է արգելեն այս քիմիկատների օգտագործումը՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ դրանք կարող են օգտագործվել հղի կանանց կողմից:






