Մթերքների գնից է կախված այն, թե ինչպես են մարդիկ ընկալում տվյալ մթերքը:  Թանկարժեք մթերքերը մարդկանց ավելի համեղ են թվում, նշում են գիտնականները, որոնց հաջողվել է բացառիկ փորձարկում իրականացնել:

Փորձարկման մասնակիցներին առաջարկել են չորս տեսակի գինի փորձել: Գինու տեսակների գինը տատանվում էր 5-ից մինչեւ 30 դոլար: Իրականում մասնակիցները գինու ընդամենը երկու տեսակ են փորձել, սակայն նրանցից եւ ոչ մեկը դա չի նկատել, իսկ ամենահամեղը նրանք համարեցին այյն գինին, որը մնացած տեսակներից թանկ արժեր:

Փորձարկման երկրորդ փուլում կամավորները կաթնային կոկտեյլներ են խմել: Մի քանի տեսակ էր ներկայացված՝ սովորական եւ պիտակի վրա «բնական» գրվածքով, որը, իհարկե, ավելի թանկ էր: Ընդ որում՝ երկու կոկտեյլներն էլ չէին տարբերվում: Ինչպես եւ առաջին դեպքում, կամավորները որոշել են ընտրել երկրորդ կոկտեյլը, քանի որ թանկ մթերքը պետք է էժանից ավելի լավը լինի:

Հետազոտողների խոսքով՝ ստացվում է, որ մարդիկ կարող են թանկարժեք, բայց անորակ ալկոհոլ ձեռք բերել, որը միեւնույն է՝ ավելի համեղ է թվալու, քան նույն այդ ալկոհոլը, բայց ավելի էժան գնով: Ինչպես նշում են գիտնականները, կարելի է եզրակացնել, որ մթերքի գնի մասին տեղեկությունները որոշակի կերպով անդրադառնում են ուղեղի որոշ հատվածների վրա, որոնք պատասխանատու են համային զգացողությունների համար: