Ֆինանսական խնդիրները երկու անգամ ավելի հավանական են դարձնում սրտի հիվանդություններն ու կաթվածները կանանց մոտ, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ ֆինանսական հաշվետվությունների ու հաշիվների հետ ծանոթանալու ընթացքում մարդու մոտ արագանում է զարկերակը, լարվում են նյարդերը: Այս ամենը բացասաբար է անդրադառնում առողջության վրա:

Գիտնականները հետազոտել են այն, թե ինչպես է տարբեր իրադարձությունների շղթան ազդում սրտի առողջության եւ կաթվածի հավանականության վրա: Նրանց հիմնական ուշադրությունն ուղղված էր տրավմատիկ իրադարձություններին, ինչպիսին են բարեկամների մահը, ծանր հիվանդությունները, ինչպես նաեւ ֆինանսական խնդիրները: Պարզվեց, որ լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցող կանայք երկու անգամ հաճախ են կաթված ստանում՝ ընդ որում՝ սրտի հիվանդությունների այլ դասական գործոններից զատ:

Պարզվեց, որ այն կանայք, որոնք ապրում են $50 000 պակաս եկամուտ ունեցող ընտանիքներում, ավելի հաճախ էին կաթված տանում: ԱՄՆ-ում այս եկամուտը համարվում է միջինից ցածր, եթե խոսքը գնում է երեխաներ ունեցող ընտանիքի, այլ ոչ մեկ մարդու մասին:

Հատկանշական է, որ տղամարդկանց վրա ֆինանսական խնդիրներն այդչափ ուժեղ չեն ազդում, քանի որ կանայք այլ կերպ են տանում սթրեսը: Հատկանշական է նաեւ, որ, չնայած այն փաստին, որ տղամարդկանց մոտ կաթվածների եւ ինսուլտնրի հավանականությունը հիմնականում ավելի բարձր է՝ կանանց համեմատ, կանայք ավելի դժվար են տանում դրանք եւ հաճախ մահանում դրանց հետեւանքով: