NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում քաղցկեղը կանխարգելելու 7 հասարակ միջոց:
Մաքրեք տունը
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանոնավոր ֆիզիկական վարժություններրը թույլ են տալիս կանխարգելել քաղցեկղի որոշ տեսակները՝ ներառյալ աղիքների քաղցկեղը: Տունը մաքրելու ընթացքում ֆիզիկական ակտիվությունը կարող է փոխարինել սպորտը:
Գազար օգտագործեք
Ավելորդ քաշը եւ ճարպակալումը կապված են քաղցկեի 11 տեսակի հետ՝ ներառյալ աղիքների, կրծքագեղձի, լյարդի քաղցկեղը: Այդ պատճառով ուշադիր եղեք Ձեր սննդակարգի նկատմամբ: Մեծ կալորիականությամբ դեսերտների փոխարեն գազար օգտագործեք:
Հրաժարվեք սպիտակ հացից
Հրաժարվեք հացից եւ բրնձից՝ նախապատվություն տալով այպիսի մթերքներին, որոնք կարող են բարձրացնել սննդաթելիկների առկայությունը սննդակարգում:
Աղի փոխարեն համեմունքների օգտագործեք
Աղի չարաշահումը նպաստում է հիպերտոնիայի ի հայտ գալուն, ինչն իր հերթին ավելացնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Բացի այդ՝ որոշ մասնագետների պնդմամբ՝ աղը կարող է վնասել ստամոքսը, այդ պատճառով պետք է աստիճանաբար նվազեցնել աղի օգտագործումը՝ հետագայում դրանից առհասարակ հրաժարվելու համար:
Շաբաթվա մեջ գոնե մեկ օր հրաժարվեք մսից
Կան բազմաթիվ գիտական ապացույցներ, որ կարմիր միսն ավելի հավանական է դարձնում աղիքների քաղցկեղի զարգացումը: Այդ պատճառով շաբաթվա ընթացքում գոնե մեկ օր առանց մսի անցկացրեք՝ փոխարինելով այն մրգերով եւ բանջարեղենով:
Խոսեք կանգնած
Օրական 30 րոպե տեւողությամբ ֆիզիկական ակտիվությունը նկատելիորեն նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը: Եթե Դուք չեք կարող մարզասրահ այցելել, ապա գոնե խոսեք հեռախոսով կանգնած դիրքում:
Ավելի շատ ժամանակ տրամադրեք զբոսանքներին
Կրճատեք այն ժամանակը, որն անցկացնում եք հեռուստացույցի առջեւ, փոխարինեք այն զբոսանքներով:






