Ամերիկյան գիտնականները բացառիկ ափսե են ստեղծել, որը կարող է օգնել ավելորդ քաշի դեմ պայքարում: Այն թվային տեսախցիկով եւ կշեռքով է ապահոված, որոնք հաշվարկում են մթերքների կալորիականությունն ու ընդհանուր ծավալը:
SmartPlate ափսեն ստեղծվել է ֆիլադելֆյան Fitly ընկերության կողմից: Այն հիմնված է պատկերների տարբերակման համակարգի վրա, որը թույլ է տալիս «ճանաչել» այն, ինչ Դուք պատրաստվում եք ուտել, եւ հաշվարկել կալորիաները: Ափսեն կարող է տարբերակել նույնիսկ հացի տեսակները:
Տեսախցինկների եւ կշեռքի օգնությամբ ստացած տեղեկությունները բջջային հավելվածի միջոցով փոխանցվում են սմարթֆոնին, որտեղ էլ այդ տվյալներն արտացոլվում են տարատեսակ սխեմաների եւ գրաֆիկների տեսքով: Վերջնական նպատակն է օգտատերերի իրազեկումը այն մասին, թե որակական ինչ հատկանիշնեերիով է օժտված նրանց ամենօրյա սննդակարգը եւ ինչով է այն վտանգավոր: Սարքավորումը նաեւ կարող է օգնել ճիշտ սննդակարգ ընտրել:
2011 թվականին Fitly-ն բջջային հավելված ստեղծեց, որը թույլ է տալիս մարդկանց «անձնականացնել» իրենց սնունդը: Այժմ ահա վաճառքում կարող է «խելացի ափսեն հայտնվել»: Դրա համար, սակայն, ընկերությանը $100 000 է հարկավոր: Գումարը փորձում են հավաքել համացանցում՝ Քիքսթարտեր կայքում:
Շատակերությունը համարվում է ավելորդ քաշի ի հայտ գալու հիմնական պատճառներից մեկը: Իսկ սննդի ամենօրյա վերահսկումը կարող է օգնել հաղթահարել այս խնդիրը:






