Միջերկրածովյան սննդակարգը օգտակար է ոչ միայն սրտի, այլ նաեւ, պարզվում է, հիշողության համար: Ինչպես հայտնում են Մակմաստերի կանադական համալսարանի գիտնականները, այս սննդակարգը կարող է պաշտպանել հիշողության տարիքային կորստից:

Գիտնականները 40 երկրների 27860 մարկանց են հետեւել 5 տարվա ընթացքում: Հետազոտությունը ցույց տվեց, որ նշյալ սննդակարգին հետեւողները ավելի հազվադեպ են տառապում հիշողության կորստով:

Պարզվեց, որ միջերկրածովյան սննդակարգ ընտրածների մոտ հիշողության տարիքային կորուստը դանդաղանում էր 24 տոկոսով՝ այն մարդկանց համեմատ, որոնք պակաս առողջ սննդակարգի էին հետեւում:

Հիշեցնենք, որ միջերկրածովյան սննդակարգը ենթադրում է ծովային ուտեստներ, ձիթապտղի ձեթ, բանջարեղեն, մրգեր, ընկուզեղեն, կարմիր գինի: ՙՄասնագետները միջերկրածովյան սննդակարգը երբեմն համարում են երկարակեցության գաղտնիք: