Բժիշկները քթի եւ ականջի մեջ մնացած տարբեր իրերի հետ են առնչվում: Այդպիսի մի քանի պացիենտների մասին NEWS.am Medicine-ին պատմել է  ԼՕՌ բժիշկ Արայիկ Ղարիբյանը:

Ականջակալ

Մի անգամ բժշկի մոտ մի ուսանող է եկել, որի ականջում միկրոականջակալ էր մնացել: Դա շատ փոքր ականջակալ էր՝ ասեղի գլխիկի չափի: Դրանք վերջերս օգտագործվում են քնությունների ժամանակ: Այդպիսի ականջակալների հետ նաեւ փոքր մագնիս է օգտագործվում, որի միջոցով այն պետք է հեշտությամբ դուրս բերվի ականջից: Այս տղան, սակայն, այդպես էլ չի կարողացել հանել ականջակալը, նրա ընկերներն ու բարեկամները եւս չեն կարողացել: Այդպես նա հայտնվել է բժշկի մոտ:

Հատկանշական է, որ առաջին անգամից նույնիսկ բժիշկը չկարողացավ հանել միկրոականջօղը: Այն կարծես սերտաճել էր մաշկին, իսկ մաշկն էլ բորբոքվել էր: Բժիշկ Ղարիբյանը կաթիլներ է նշանակել բորբոքման դեմ, եւ մի քանի օր անց միայն նրան հաջողվել է հանել ականջակալը: Ցավոք, բժիշկը չի իմացել, օգնել է արդյոք ականջակալը ուսանողին լավ գնահատական ստանալ:

Փոքրիկն ու լիցքավորիչը

Մի անգամ բժշկի մոտ 4-5 տարեկան փոքրիկ են բերել, որի քթի մեջ մնացել էր… լիցքավորիչը: Փոքր չափերի լիցքավորիչը: Պարզվեց, որ այն արդեն առնվազն երկու օր մնացել է երեխայի քթի մեջ, սակայն երեխան այդ մասին ասել է ծնողներին, երբ օտարածին առարկան սկսել է նրան անհանգստացնել: Բժիշկը հեռացրել է լիցքավորիչը, որ հասցրել էր բավականին լուրջ վնասել երեխայի քիթը: