Ամերիկացի երկվորյակ աղջիկները տարբեր հայրեր ունեն: Դա հաջողվեց պարզել ԴՆԹ թեստի միջոցով: Արդյունքում դատարանը վճռեց, որ Նյո Ջերսիի բնակիչը պետք է ալիմենտներ վճարի միայն մեկ երեխայի համար, որի հայրն է նա հանդիսանում:

Աղջիկները, որոնք դատավորության փաստաթղթեր մեջ հիշատակվում են որպես A.M. եւ B.M., ծնվել են 2013 թվականի հունվարին, գրում է

Երկվորյակների ծնողները ամուսնացած չէին, եւ 2014 թվականի հոկտեմբերին սոցիալական ծառայությունների տարածքայի վարչությունը հայց է ներկայացրել երեխաների մոր անունից՝ ալիմենտներ ստանալու համար: Նշվում էր, որ տղամարդը երկու երեխաների հայրն է հանդիսանում:

Սակայն ԴՆԹ անալիզները շոկային էին: Ինչպես պարզվեց, երեխաների մայրը չէր նշել հայցի մեջ, որ նույն շաբաթվա ընթացքում երկու տարբեր տղամարդկանց հետ է սեքսով զբաղվել:

Դատարանը որոշեց, որ տղամարդը պետք է ալիմենտներ վճարի միայն մեկ երեխայի համար: Երկրորդ աղջկա հորը գտնել չհաջողվեց: