Վիագրան՝ էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման տարածված դեղամիջոցը, կարող է օգնել կանխարգելել մալարիայով վարակումը: Այս եզրահանգման են եկել Փարիզի Պաստերի ինստիտուտի մասնագետներն ու նրանց գործընկերները Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցից:
Ավելացնելով մալարիայով վարակվածների էրիտրոցիտների ռիգիդությունը՝ այս դեղորայքը օգնում է արյունից հեռացնել վիրուսը: Հետեւաբար, այս դեղամիջոցը կարելի է օգտագործել մալյարիայիով վարակումը կանխելու նպատակով: Այս բացահայտումը , գիտնականների խոսքով, կարող է հանգեցնել նոր դեղամիջոցների ստեղծմանը:
Plasmodium falciparum-ը մալարիա առաջացնող մակաբույծ է, որի մի մասը բաժին է հասնում մարդուն, իսկ մի մասն էլ՝ մոսկիտին: Մալարիայի բուժման ժամանակակից մեթոդները ուղղված են մակաբույծի անսեռ տեսակների դեմ, որոնք հիվանդության ախտանիշներ են առաջացնում, բայց ոչ սեռային տեսակների դեմ, որոնք փոխանցվում են մարդուց մոսկիտներին խայթոցի դեպքում, իսկ նրանցից էլ՝ այլ մարդկանց:
Հետեւաբար, հիվանդության բուժման համար անհրաժեշտ է դեղերի նոր տեսակ ստեղծել, որոնք կպայքարեն մակաբույծի սեռային տեսակների դեմ՝ հիվանդության տարածումը կանխելու եւ հիվանդության տարածումը բացառելու նպատակով:






