Juice Generation-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Էրիկ Հելմսը վաղուց ի վեր հյութերի սիրահար է եւ իր 11 Juice Generation խանութներից առաջինը բացել է 1999 թվականին Նյու Յորքում։
Նա վերջերս գիրք է գրել « Հյութային սերունդ. թարմ սառեցված հյութերի եւ կոկտեյլների 100 բաղադրատոմս», քանի որ նա ցանկանում է, որպեսզի մարդիկ ձեռք բերեն «առողջ կանաչ սովորություն»:
« Ինձ համար առավելություններն անթիվ են: Ես շատ էներգիա ունեմ օրվա ընթացքում- ասաց Հելմսը,- Թարմ պատրաստված հյութը հիասքանչ սնուցում է ձեր մաշկի, մազերի եւ ձեր եղունգների համար: Մշտապես էներգետիկ ընպելիքներ խմող մարդկանց համար սա կարող է հիասքանչ մեթոդ լինել ամբողջ օրվա ընթացքում բնական էներգիա ստանալու համար»:
Հյութերի պատրաստման մասին մեծագույն առասպելներից մեկն այն է, որ սա շքեղություն է միայն հարուստների համար: Բայց ընդամենը օրական հինգ րոպե եւ շաբաթական 20 դոլար, եւ դուք կկարողանաք գտնել առողջության ճանապարհը, ասաց Հելմսը:
«Սա իրոք բոլորի համար է, անկախ այն բանից, թե որտեղ եք գտնվում: Մենք ձեզ չենք ասում, որ դուք պետք է բուսակեր լինեք, եւ ոչ էլ ասում ենք, որ պետք է ամբողջ օրը հյութ խմեք»,- ասում է Հելմսը:
Այնուամենայնիվ, քննադատները վիճում են, թե մարդկային օրգանիզմը չպետք է միաժամանակ այդքան շատ մրգեր եւ բանջարեղեն օգտագործի: Բայց Հելմսն ասում է, որ հյութերը պետք է դառնան հավասարակշռված դիետայի բաղկացուցիչ մաս, հաղորդում է Fox News-ը:
Փորձեք Juice Generation-ի No 1 հյութի բաղադրատոմսը՝
2 բաժակ կաղամբ
1 բաժակ սպանախ
1 բաժակ մաղադանոս
սալաթի 2 տերեւ
3 նեխուրի ցողուն
1 միջին չափի կանաչ խնձոր
միջին չափի վարունգի ¼ -ը
կեղեւազրկված միջին կիտրոնի ¼-ը։






