Նիհարելու գործընթացն արդյունավետ դարձնելու համար միայն կամքի ուժը բավական չէ: Գյություն ունեն մի քանի խորամանկություններ, որոնք կօգնեն Ձեզ ավելորդ քաշի դեմ պայքարում:

Վիզուալիզացրեք դադարի ներքին կոճակը

Եթե Դուք վնասակար որեւէ բան եք ուզում ուտել, պատկերացրեք, որ Ձեր ներսում դադարի կոճակ կա, որը սեղմելուց հետո Դուք ժամանակ կունենաք՝ հասկանալու համար, արդյոք տվյալ մթերքի կարիքն իրապես ունեք:

Ինչպես ասել է բժիշկ Կորալ Էվրոնը, եթե Ձեզ ինչ-որ մեկը գումար խնդրի տալ, Դուք դժվար թե միանգամից համաձայնվեք: Նույնը պետք է վերաբերվի նաեւ սննդին:

Փոխարինեք ֆասթ ֆուդը արտաքնապես նման, բայց առողջ սննդով

Հոգեթերապեւտ Ջոնաթան Ալպերտը խորհուրդ է տալիս փոխարինել ֆասթ ֆուդը արտաքնապես նման որեւէ սննդով, որը, սակայն, պակաս յուղոտ եւ վնասակար կլինի:

Պատկերացրեք, որ ուտում եք

Carnegie Mellon University-ի գիտնականները նշում են, որ եթե Դուք սկզբում պատկերացրեք, որ կոնֆետ եք ուտում, այնուհետեւ, երբ իսկապես սկսեք ուտել, կուտեք շատ ավելի քիչ: Հավանաբար, այս վիզուալիզացիայից հետո մարդը կշտանում է հոգեբանորեն եւ ավելի քիչ է ուտում:

Իմացեք, որ կարող եք ուտել այն ամենը, ինչ ցանկանում եք

Սպորտային դիետոլոգ Էմի Գուդսոնը պնդում է, որ, բավական է մարդը մտածի ուտելիքի մասին, նա միանգամից սկսում է պատկերացնել, ինչպես է զրկվում իր սիրած բոլոր ուտեստներից: Դա արդեն իսկ նշանակում է, որ մարդը չի կարողանա երկար հետեւել դիետային եւ վաղ թե ուշ կթողնի այն: Եթե Դուք իսկապես ցանկանում եք նիհարել, այնպիսի սննդակարգ մշակեք, որին կարող եք հետեւել ամբողջ կյանքի ընթացքում: Գաղտնիքը, մասնագետի կարծիքով, կայանում է նրանում, որ Ձեզ կարելի է ուտել այն ամենը, ինչ ցանկանում եք, սակայն ոչ բոլոր մթերքները միաժամանակ: Շաբաթը մեկ-երկու անգամ «վնասակար» որեւէ մթերք ուտելը վտանգավոր չէ, եթե մնացած ժամանակ Դուք ճիշտ եք սնվում: