Մարմնի զանգվածի ինդեքսը ճիշտ պատկերացում չի տալիս նրա ավելորդ քաշի մասին, այդ պատճառով այն պետք է փոխարինել հասակի ու քաշի հարաբերակցությամբ, նշում են Օքսֆորդ Բրուկսի համալսարանի գիտնականները:

Նրա խոսքով՝ եթե Դուք ցանկանում եք իմանալ, ավելորդ քաշ ունեք թե ոչ, չափեք Ձեր հասակը հասարակ պարանի միջոցով, այնուհետեւ ծալեք այն ուղիղ կեսով եւ չափեք  գոտկատեղի շրջագիծը: Եթե ստացված թիվը ավելի մեծ է, քան երկուսի բաժանած Ձեր հասակը, ապա Դուք ավելորդ քաշ ունեք:

Ներկայում շատ բուժաշխատողներ օգտագործում են մարմնի զանգվածի ինդեքսը մարդու մոտ ավելորդ քաշի առկայությունը պարզելու համար: Սակայն այս մեթոդի բացասական կողմն այն է, որ այն հաշվի չի առնում մկանների քաշը եւ կարող է գեր համարել ծանր ոսկորներով եւ մկաններով մարդուն՝ միաժամանակ թերագնահատելով ցածր քաշով, սակայն որովային հատվածում ճարպակալում ունեցող մարդու մոտ առկա ռիսկերը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 2917 16 տարեկան երիտասարդ մարդիկ, որոնք վերոնշյալ այլընտրանքային մեթոդի կիրառման արդյունքում գեր են ճանաչվել, մարմնի զանգվածի ինդեքսի միջոցով հետազոտվելու դեպքում միանգամայն առողջ են ճանաչվում: