Ծովի մակերեւույթից բարձր՝ սարերում գտնվող տունը կարող է օգնել մարդուն նիհարել եւ փրկել նրան ճարպակալումից: Այս մասին են հայտնում University of Navarra-ի գիտնականները:
Հետազոտություններին մասնակցել է Իսպանիայում բնակվող 9300 առողջ տղամարդ եւ կին, հետազոտության տեւողությունը 8.5 տարի է կազմել:
Պարզվեց, որ սարերում ապրող մարդիկ 13 տոկոսով ավելի հազվադեպ են ավելորդ քաշ ունենում: Այս հանգամանքը գիտնականները բացատրում են նրանով, որ, ինչքան բարձր է ապրում մարդը, այդքան ավելի ցածր է ճարպակալելու հավանականությունը:
Մասնագետները նշում են նաեւ, որ սար բարձրանալը եւս նպաստում է առողջության ամրապնդմանը, քանի որ այդ դեպքում մարդիկ շատ կալորիաներից են ազատվում: Օդի մեջ թթվածնի ցածր կենտրոնացման պատճառով մարդիկ իրենց կարող են կուշտ զգալ շատ ավելի երկար ժամանակի ընթացքում, ինչը եւս օգնում է նիհարել:
Իրենց հետազոտության արդյունքները գիտնականները ներկայացրել Պրահայում կայացած Congress on Obesity-ի ընթացքում:






