44 տարի շարունակ անգլիացի Սթիվ Իստոնը ապրում էր «փակ քթի» զգացումով, բայց համարում էր այն ժառանգական ալերգիայի դրսեւորում: Պարզվեց, սակայն, որ այս ամբողջ ժամանակ նա ապրել էի դեռեւս մանուկ հասակում իր քթի մեջ մնացած խաղալիք տեգով:
Փակ քիթն ու գլխացավերը տանջում էին տղամարդուն, որն արդեն 51 տարեկան է, նրա ամբողջ կյանքի ընթացքում: Ինքը Սթիվն ու բազմաթիվ բժիշկները, որոնց տղամարդը պարբերաբար դիմում էր, այն կարծիքին էին, որ այս խնդիրները պոլինոզիայի արդյունք են: Եվ միայն հարբուխի սրացումից մի քանի շաբաթ անց Սթիվը հերթական անգամ փռշտալուց հետո տեսել է, որ իր քթից օտարածին ինչ-որ առարկա է ընկել, որը, պարզվեց խաղալիք տեգի ռետինե ծայրն էր: Այն գրեթե կոպեկի չափ էր:
Պարզվեց, որ ողջ այս ընթացքում հիվանդի քթի խոռոչները փակված էին ռետինի այդ կտորով դեռեւս այն ժամանակներից, երբ փոքրիկ Սթիվի սիրած խաղալիքը ռետինե տեգերով կրակող ատրճանակն էր: Պարզվեց նաեւ, որ 7 տարեկան հասակում ծնողները փոքրիկ Սթիվին տարել էին բժշկի մոտ, քանի որ կասկած կար, որ նրա քթի մեջ է մնացել փոքրիկ տեգը: Այդ ժամանակ, բժիշկը, զննելով փոքրիկին, ասեց որ անհանգստանալու կարիք չկա, իսկ տեգը հավանաբար, կորել է տան մեջ: Չնայած նրան, որ խաղալիքի այդ մասը այդպես էլ չգտան, բայց, չգիտես ինչու, այեւլս չէին անհանգստանում:
Այս դեպքը շատ զարմացրեց բժիշկներին: Բժիշկները հաճախ են ստիպված լինում հիվանդների քթից հեռացնել օտարածին տարբեր մարմիններ, սակայն Սթիվը օտարածին այդ մարմնով ապրեց մի ամբողջ կյանք:
Տեգը, բարեբախտաբար, նրա առողջությանը վնաս չէր հասցրել:






