Տարվա շոգ եղանակին մենք հիմնականում ավելի լավ ենք զգում՝ ձմռան համեմատ: Քեմբրիջի համալսարանի գիտնականների խոսքով՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ ամառվա ընթացքում մեր իմունիտետը շատ ավելի ամուր է:
Վերոնշյալ գիտնականները ուսումնասիրել են 16 հազար կնոջ եւ տղամարդու գեները եւ եկել այն եզրակացության, որ տարվա տարբեր եղանակներին մեր իմունային համակարգը տարբեր կերպ է դրսեւորում իրեն: Այսպես, հիվանդությունների կասեցման համար պատասխանատու գեները առավել ակտիվ են տարվա շոգ եղանակին: Հավանաբար, գեները եւես ենթարկվում են արտաքին գործոնների ազդեցության:
Ավելի վաղ անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ մի շարք լուրջ հիվանդություններ, որոնցից են ինֆարկտն ու ինսուլտը, նույնպես տեղի են ունենում հիմնականում ձմռան ամիսներին:
Տարվա եղանակը ազդում է ոչ միայն գեների, այլ նաեւ արյան կազմի եւ ճարպային հյուսվածքների վրա: Եվ, չնայած նրան, որ գոյություն չունի մեխանիզմ, որը կարող է բացատրել այս փոփոխությունները, գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը բժիշկներին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ բուժում իրականացրել տարվա շոգ եղանակին:






